Ադրբեջանի բանակին պատկանող ավտոմեքենան վթարի է ենթարկվել Քարվաճառում. մահացածներ կան
Ադրբեջանական բանակին պատկանող ռազմական ավտոմեքենաներից մեկը երեկ վթարի է ենթարկվել Օմարի լեռնանցքում` Մռավ լեռան ուղղությամբ (Քարվաճառի շրջան): Տեղեկությունը հայտնում է Sputnik Ադրբեջանը։
«Մահացել են զինծառայողներ Ռամիզ Մուստաֆաևը և Ալիխան Գարագոզովը»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ կայքի` հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:
Այսօր հայտնի էր դարձել, որ ադրբեջանցի է պայթել ականի վրա Արցախի` Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում։
Հիշեցնենք` հունվարի 21–ին զինծառայող Ռաշադ Ջավադովն էր Ֆիզուլու շրջանում պայթել ականի վրա։ Ավելի վաղ ճանապարհաշինության աշխատանքների ժամանակ ականի վրա պայթել էր 41-ամյա Ալիար Օջագվերդիևը, Կուբաթլուում ականի պայթյունից մահացել էր մայոր Մուխթարով Սարխան Իլգարօղլուն։ Հունվարի 1-ին էլ Ֆիզուլու շրջանում մի ադրբեջանցի էր պայթել ականի վրա, նրա 2 ոտքերն անդամահատել են։ 2020–ի դեկտեմբերի 14-ին Աղդամում ականի պայթյունից մեկ ադրբեջանցի էր մահացել, ևս երկուսը վիրավորվել էին։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել են տղամարդկանց դիեր
Փետրվարի 5-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմանում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է...
«Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալին բերած հանձնուքի՝ տոլմայի մեջ, մարիխուանա է հայտնաբերվել
ՀՀ Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի Կ․ Մ․-ի անվամբ դատապարտյալին Վ․ Վ․-ն այսօր՝ ժամը 15։...
Բացահայտվել են քաղաքային տրանսպորտում կատարված գողությունների մի շարք դեպքեր
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է...
40-ամյա տղամարդը կրակել է իշխանության ներկայացուցիչների ուղղությամբ, ինչի պատճառով հնարավոր չի եղել խուզարկություն իրականացնել. մանրամասնում է ՔԿ-ն
Հետախուզման մեջ գտնվող անձը՝ 40-ամյա տղամարդը, չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչների օրինական պահանջներին և իր մոտ...