Ահռելի կորուստներից զատ փորձ արվեց ամբողջ պատասխանատվությունը բարդել բանակի վրա. Մարուքյան
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
«Ես չեմ կասկածում, որ մենք համատեղ ուժերով վերականգնելու և վերազինելու ենք մեր զինված ուժերը և դա անելու ենք կրկնակի խնամքով և ջանասիրությամբ։
Պատերազմում ստացած ծանր հարվածն իր վրա վերցրեց հենց Հայոց բանակը։
Հայ զինվորն ու սպան ամեն ինչ արեցին հայրենիքի սահմանները պաշտպանելու համար:
Ահռելի կորուստներից զատ փորձ արվեց ամբողջ պատասխանատվությունը բարդել բանակի վրա։
Մեր հերոս տղաների անձնուրացությունը մեզ միայն պարտավորեցնում է, որ դասեր քաղենք քաղաքական ապաշնորհ կառավարումից:
Բայց նույնիսկ այս ծանրագույն կորուստների և քաղաքական անպատասխանատվության պայմաններում որևէ մեկը չի չեղարկել այն ճշմարտությունը, որ Հայոց Բանակը Հայաստանի և Արցախի բնականոն գոյության երաշխավորն է։
Այդպես եղել է ու միշտ էլ կլինի, և ես չեմ կասկածում, որ մենք համատեղ ուժերով վերականգնելու և վերազինելու ենք մեր զինված ուժերը և դա անելու ենք կրկնակի խնամքով և ջանասիրությամբ։
Շնորհավոր ծնունդդ, Հայո՛ց Բանակ և Հա՛յ Զինվոր։
Քաղաքական հոսանքները կգան ու կգնան, քո արժեքը չգիտակցող մարգինալները կանհետանան պատմության փոշու մեջ, բայց դու կմնաս ու կապրես՝ որպես Հայաստանի, Արցախի Հանրապետությունների ու ամբողջ հայ ազգի պաշտպան»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը նոր դեսպան կունենա Մեքսիկայում. Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել
Մեքսիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Արմելլա Շաքարյանը։ Տեղեկութ...
Հայաստանում Նիկոլը պայմանավորվել և պայմանավորվում է մայիսին ԱԺ արտահերթ ընտրություն անցկացնելու շուրջ. Մինասյան
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում «Արևելյան բազար» խորագրով հետևյալ գրառումն է արել.«Արևել...
5 դեսպան է նշանակվելու. նրանց անունները հայտնի են
Համացանցում նոր մանրամասներ են հայտնի դարձել դիվանագիտական կորպուսում սպասվող առաջիկա փոփոխություններից: Այսպիսով,...
Կենտրոնացել էինք «Բայրաքթարի» վրա, պատգամավորներով ֆեյսբուքից դուրս չէինք գալիս, նայում էինք, թե ինչ կարելի է բերել. Քոչարյան
Պատերազմի ընթացքում մեր ազգը կենտրոնացել էր «Բայրաքթարի» վրա, բոլորը խոսում էին օդի բաց լինելու մասին, ԱԺ պատգամավորերով...