Հենզել Մկոյանի եղբոր կինն այսօր ինքնասպան է եղել՝ նետվելով կամրջից
«Վրացական երազանքից» Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր կինն այսօր ինքնասպան է եղել։ Այս մասին հայտնում է jnews.ge կայքը։
Հենզել Մկոյանը կարծում է, որ այն մարդիկ, ովքեր անընդհատ ճնշում են գործադրում իր ընտանիքի վրա, մեղավոր են այն բանում, որ իր եղբոր կինն այսօր ինքնասպան է եղել՝ իրեն կամրջից ցած նետելով:
Ըստ նրա՝ իր հարսին ինքնասպանության են հասցրել դրանից առաջ տեղի ունեցած մի քանի միջադեպեր:
«2019 թվականին Պետրոսյանի որդին հարվածել էր իմ եղբորը՝ Մարտունին, նրա ամուսնուն, նա ուղեղի ցնցում էր ստացել, իսկ հետո 2020 թ.-ի մարտի 26-ին՝ փոխհրաձգության միջադեպից հետո, նրա որդուն բանտարկել էին: Նրանք թույլ չէին տալիս, որ խոսեր իր որդու հետ: Ամեն օր նա գալիս էր ինձ մոտ, լաց էր լինում ու ասում. «Թողեք լսեմ որդուս ձայնը»: Հետո եղբորս մահափորձը, երբ պայթեցրեցին նրա մեքենան: Եվ վերջին շրջանում նույնպես, ինչ ասես չբարդեցին մեզ վրա: Ընկերություններն են ստուգում, վճարված հարկը ստիպում են կրկին վճարել: Փակել են ՀԷԿ-ը: Նրանք ուզում են ոչնչացնել մեր ընտանիքը», – ասում է Հենզել Մկոյանը:
Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավորի խոսքով՝ այս ամենը միասին ազդել է իր եղբոր կնոջ վրա, իսկ վերջին օրերին հիդրոէլեկտրակայանի փակումը սթրեսի հիմք էր դարձել:
«Իհարկե, դա նրա համար սթրես էր, չէ որ տանը նրանք անընդհատ խոսում էին այդ մասին: Եղբայրս ինձ վերջերս ասաց՝ եկեք ամեն ինչ վաճառենք, գնանք այստեղից: Նա նաև շատ վատ տարավ ամուսնու նկատմամբ կատարված մահափորձը, իսկ Արմենի (խմբ. մահացածի որդին, որը մեղադրվում է զենքի ապօրինի օգտագործման մեջ) գործը դեռ փակված չէ: Հարցնում եմ, թե ինչու են երեխային ձերբակալել, ինձ ասում են՝ հավասարակշռության համար», – ասում է Մկոյանը:
Այսօր՝ հունվարի 27-ին, առավոտյան, ժամը 10:00-ի սահմաններում, Ախալքալաքի նախկին 1-ին զինվորական ավանը քաղաքին կապող հետիոտնային կամրջից Հենզել Մկոյանի եղբոր 50-ամյա կինն իրեն նետել է ցած:
Հիշեցնենք, որ 2020 թվականի մարտի 26-ի կեսօրին, ժամը 15:30-ին, «Gold» սրճարանի դիմաց, որը պատկանում է Սամվել Պետրոսյանին, տեղի էր ունեցել ընդհարում Պետրոսյանի և Հենզել Մկոյանի հարազատների միջև: Ընդհարումը կարճ էր տևել և արագ ավարտվել: Եվ, երբ բոլորը կարծես հանգստացել էին և կողմերը ցրվել, այդ ժամանակ տեղի էր ունեցել փոխհրաձգություն՝ «Վրացական երազանք»-ի նախկին պատգամավոր Հենզել Մկոյանի և «Ազգային շարժման» նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանի միջև: Ինչի հետևանքով ձերբակալել էին Վրաստանի խորհրդարանի նախկին և Ախալքալաքի Սակրեբուլոյի ներկայիս պատգամավոր Սամվել Պետրոսյանին, ինչպես նաև Խորհրդարանի արդեն նախկին պատգամավոր Հենզել Մկոյանի եղբորորդուն: Հրազենի օգնությամբ խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Սամվել Պետրոսյանը և Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Հենզել Մկոյանի եղբորորդին ազատ էին արձակվել 20 000-ական լարի գրավի դիմաց, բայց այս գործով դատավարությունը չի ավարտվել և որոշումը դեռ չի կայացվել:
Նմանատիպ հոդվածներ
Հանուն ռուսական անձնագրի ՝ Հայաստանի բնակիչները պատրաստ են զանգվածաբար տեղափոխվել Արցախ. Wargonzo
Հանուն ռուսական անձնագրի ՝ Հայաստանի բնակիչները պատրաստ են զանգվածաբար տեղափոխվել Արցախ: Այս մասին գրում է Wargonzo-ն, հ...
Ռուսաստանը թույլատրել է չորս երկրների քաղաքացիների մուտքը
ՌԴ Կառավարությունը չեղարկել է եւս չորս երկրների՝ Հնդկաստանի, Քաթարի, Ֆինլանդիայի եւ Վիետնամի քաղաքացիների համար Ռուսաստա...
«Հեչ մարդ էլ մեզ չի զանգել». վերադարձած գերիների բարեկամները նոր են գնում նրանց տեսության
Հայրենիք վերադարձած 5 գերիները, որոնք Շիրակի մարզի 62 զինծառայողների խմբից են, այժմ Երևանի Կենտրոնական կլինիկական (Մուրա...
Պատերազմում զոհվածների 18 չհայտնած անուն. Razm.info
Razm.info-ն շարունակում է հրապարակել սեպտեմբերի 27-ից Արցախյան պատերազմում նահատակվածների անունները, որոնց մասին պաշտոնա...