ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացուց կաշառք պահանջած տղամարդը փողը ստանալուց հետո բռնվել է. ոստիկանության բացահայտումը
Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Մարտունու բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ու Գեղարքունիքի մարզային վարչության ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, Մարտունու բաժին հրավիրված մի քաղաքացի հաղորդում է տվել, որ «Փարոս» ծրագրի նպաստառուների ցուցակում ընդգրկելու համար Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի Մարտունու սոցիալական աջակցության տարածքային գործակալության աշխատակիցը իր և իր ղեկավարի անունից, որպես կաշառք, պահանջել է 70 հազար դրամ։
Հունվարի 22-ին ոստիկանության հիշյալ ստորաբաժանումների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն գործակալության սոցիալական աջակցության բաժնի վարիչը Մարտունու քաղաքապետարանի շենքի իր աշխատասենյակում բռնվել է պահանջած կաշառքի գումարը ստանալուց անմիջապես հետո։ Նրա մոտից հայտնաբերվել է կաշառքի առարկա 70 հազար դրամը։ Նա բերման է ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին։ Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը ոստիկանությունից փոխանցվել են տարածքային քննչական մարմնին, որտեղ քրեական գործ է հարուցվել։ Բերման ենթարկված անձը ձերբակալվել է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսեք, թե ինչ անմարդկային պայմաններում են ապրում պատերազմին մասնակցած զինծառայողները. ծնողներն ահազանգում են
Auroranews-ը ահազանգ է ստացել արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած զինծառայողների ծնողներից: Նրանք նշում ենք, որ իրենց...
Ատրճանակից կրակոցներ է արձակել, ինչից հետո իր 3-ամյա որդուն պահել է մոտն ու սպառնացել, որ կվնասի
Հունվարի 27-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ խմբերն այցելել են Երևանի Ղափանցյան փողոցի առանձնատներից մեկը՝ հետախուզվող...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամանորի գիշերը Երևանի դպրոցներից մեկից 3 լվացարան և 2140 ջեռուցման մարտկոց են գողացել
Դեպքն անցյալ ամիս էր կատարվել Աջափնյակ վարչական շրջանում։ Ամանորի գիշերը որոշել էին դպրոցականներին անակնկալ մատուցել՝ տհ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինդոնեզիայում սկսվել է ամենաակտիվ հրաբխի ժայթքումը
Չորեքշաբթի առավոտյան Ինդոնեզիայի ամենաակտիվ հրաբուխը՝ Մերապին, սկսել է ժայթքել: Al Arabiya հեռուստաալիքը հայտնել է, որ լ...