ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիդերլանդներում կարանտինի հակառակորդները կրակի են մատնել COVID-19-ի թեստավորման կենտրոնը
Ամստերդամի և Էյնդհովենի կենտրոնում ոստիկանական ուժերը ցուցարարներին ցրելու համար ստիպված են եղել գործի դնել ջրցան մեքենաներ, մահակներ։ Էյնդհովենում արցունքաբեր գազ է կիրառվել։ Տեղի բնակիչները դեմ են հանդես գալիս կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարական միջոցառումների, մասնավորապես հունվարի 23-ից գործող պարետային ժամի դեմ։ Ցուցարարներն իրավապահների դեմ կիրառել են ճայթրուկներ, փորձել բարիկադներ կառուցել։ Նշվում է, որ ակցիաներն արտոնված չեն եղել իշխանությունների կողմից։
NOS պարբերականի փոխանցմամբ՝ Էյնդհովենում ցուցարարներին ցրելը վերաճել է անկարգությունների։ Ցուցարարները սկսել են վառել մեքենաները, թալանել խանութները։
Բացի այդ, Ուրկ քաղաքում, որը գտնվում է Ամստերդամից 80 կմ հեռավորության վրա, ցուցարարները կրակի են մտնել COVID-19-ի էքսպրես թեստավորման շարժական կենտրոնը։
Պարետային ժամը կգործի մինչև փետրվարի 10-ը։ Ոստիկանությունն արդեն ավելի քան 3600 մարդու է տուգանել ռեժիմի խախտման համար, ձերբակալվել է 25 մարդ։ Վերջին տվյալներով՝ երկրում վարակվածների թիվը հասել է 962 հազարի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր բերվել է 31 զինծառայողի մարմին, որոշների մոտ փաստաթղթեր կան
Այսօր բերվել է 31զինծառայողի մարմին, որոշների մոտ փաստաթղթեր կան: Այս մասին ֆեյսբուքյան լայվով հայտնեց անհետ կորած...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արայիկ Հարությունյանն անհետ կորած անձանց հարազատների հետ այցելել է Գանձասարի եկեղեցի
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի՛ հայրենակիցներԱյսօր անհայտ կորած քաղաքացիների մի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են շիրակցի հինգ գերիները ժամանում Երևան
Հինգ զինծառայողներն այժմ Մուրացանի հոսպիտալում են։ Նրանք արդեն անցել են առաջնային բուժզննումը, նրանց արդեն կարող են տեսա...
Արա Այվազյանը և Ստեֆ Բլոկը կարևորել են ԼՂ խաղաղ գործընթացի վերականգնումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակում
Հունվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը տեսազրույց ունեցավ Նիդերլանդների Թագավորության ԱԳ նախարար Ստեֆ Բլոկի հետ։ Այս...