ՏԵՍԱՆՅՈՒԹ. 2 անձ դանակահարվել է. 20-ամյա երիտասարդը կալանավորված է
Հունվարի 16-ին, ժամը 13.30-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Ախուրյանի բաժին ահազանգ ստացվեց, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության են դիմել Ոսկեհասկ գյուղի երկու բնակիչ։ Նրանց դանակահարել էին։
Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։
Քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ մի շարք անհետաձգելի միջոցառումներ ձեռնարկեցին՝ հիվանդանոցում անհրաժեշտ արձանագրություններ կազմելուց մինչև օպերատիվ հարցումներ։ Արդյունքում՝ տեղեկություններ ստացվեցին, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողներին դանակահարել է Ոսկեհասկ գյուղի 20-ամյա մի բնակիչ։
Նույն օրը կասկածյալը բերման է ենթարկվեց ոստիկանության Ախուրյանի բաժին և ձերբակալվեց։
Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հունվարի 19-ին քրեական օրենսգրքի «Դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը» հոդվածի հատկանիշներով նրան առաջադրվել է մեղադրանք։
20-ամյա երիտասարդը կալանավորված է:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարազատներն ուզեն, փաստերը կհրապարակենք. Կուտոյանի գործում ինքնասպանության հասցնողներ կան
Դիմում է ներկայացվել վարույթ իրականացնող մարմնին, որպեսզի տվյալներ չհրապարակվեն, անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները քարերով հարվածել են հայկական բեռնատարներին. ինչ է կատարվում Մարնեուլիում
Երեկ կեսգիշերն անց Մառնեուլում թուրքերը հարձակվել են հայկական բեռանատար մեքենաների շարասյան վրա, ջարդ ու խուրդ են արել բ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կինը ձողով հարվածել է տղամարդու գլխին, վերջինը մահացել է
Հունվարի 24-ի գիշերը, ժամը 2.20-ի սահմաններում, ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժին հաղորդում ստա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարդենիսում փեսան հեռուստացույց էր գողացել ու նվիրել զոքանչին
Ոստիկանության Վարդենիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ջաղացաձոր գյուղի 31-ամյա մի բնակիչ համագյուղացու տնից գո...