ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վարդենիսում փեսան հեռուստացույց էր գողացել ու նվիրել զոքանչին
Ոստիկանության Վարդենիսի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Ջաղացաձոր գյուղի 31-ամյա մի բնակիչ համագյուղացու տնից գողություն է արել։
Քրեական հետախույզները ճշտեցին, թե խոսքը որ տան մասին է, զրուցեցին տուժողի հետ։ Պարզվեց, որ հունվարի 23-ի երեկոյան, օգտվելով նրա բացակայությունից, հարմարեցված գործիքով բացել էին տան դուռը, հափշտակել հեռուստացույց և ոգելից խմիչք։ Ըստ տանտիրոջ՝ վնասի չափը մոտ 400 000 դրամի էր։
Հունվարի 25-ին, բնակարանային գողության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո, կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Վարդենիսի բաժին:
31-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն։
Պարզվել է, որ նա խմիչքները տեղափոխել է նույն գյուղի մեկ այլ բնակչի տուն, իսկ հեռուստացույցը նվիրել է զոքանչին։
Բնակարանային գողության փաստով հարուցվել է քրեական գործ։
Գողոնը հայտնաբերվել է։
Կատարվում է նախաքննություն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարազատներն ուզեն, փաստերը կհրապարակենք. Կուտոյանի գործում ինքնասպանության հասցնողներ կան
Դիմում է ներկայացվել վարույթ իրականացնող մարմնին, որպեսզի տվյալներ չհրապարակվեն, անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կինը ձողով հարվածել է տղամարդու գլխին, վերջինը մահացել է
Հունվարի 24-ի գիշերը, ժամը 2.20-ի սահմաններում, ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժին հաղորդում ստա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները քարերով հարվածել են հայկական բեռնատարներին. ինչ է կատարվում Մարնեուլիում
Երեկ կեսգիշերն անց Մառնեուլում թուրքերը հարձակվել են հայկական բեռանատար մեքենաների շարասյան վրա, ջարդ ու խուրդ են արել բ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել
Ոստիկանության Ջերմուկի բաժնի ծառայողներն ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ օպերատիվ ճանապարհով ձեռք բերած տեղեկությու...