ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարազատներն ուզեն, փաստերը կհրապարակենք. Կուտոյանի գործում ինքնասպանության հասցնողներ կան
Դիմում է ներկայացվել վարույթ իրականացնող մարմնին, որպեսզի տվյալներ չհրապարակվեն, անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի գործին՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը:
Նա նշեց, որ գործը չի կարճվել:
«Կասկածյլաներ, մեղադրյալներ չունենք: Նախաքննությունը շարունակվում է, օպերատիվ հետախուզական միջոցառումները, փորձաքննություններն ամբողջությամբ կատարվել են: Քրգործը հարուցվել է ինքնասպանության հասցնելու հոդվածով, հիմքեր այլ հոդվածով հարուցելու որակման համար չեն եղել», - տեղեկացրեց նա:
Հիշեցնենք՝ Գեորգի Կուտոյանի դին հայտնաբերվել էր Երևանի Պարույր Սևակի փողոցի բնակարաններից մեկում։
ԱԱԾ նախկին տնօրենի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հասցնելու հոդվածով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանցի երիտասարդների մոտ հայտնաբերվել է շոկո անվամբ հայտնի թմրամիջոց
Հունվարի 14-ին ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով ծառայողներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արզնի գյուղի առանձնատներից ոսկեղեն հափշտակած անձը կալանավորվել է
ՀՀ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են Արզնի գյուղի առանձնատներից առերևույթ ոսկեղենի գողություն կատարած, նույն 24-ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիրային կապը չխզած տղամարդուց փող շորթածները ձերբակալվել են․ հատուկ միջոցառման մանրամասներ
Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա հիշյալ վարչության ու ՔՈԳՎ կոռո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտաշատի 50-ամյա բնակչի տանն առանձնապես խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել
Ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արտաշատի Ստեփանյան փողոցի 50-ամյա մի բնակիչ տանը թմրանյու...