Նիդեռլանդներում հարյուրավոր մարդիկ փողոց են դուրս եկել սահմանված պարետային ժամի պատճառով
Նիդերլանդների մայրաքաղաքում և Էյնդհովենում ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունն ուժ է կիրառել: Իրավապահներն օգտագործել են ջրցան մեքենաներ և մահակներ, ինչպես նաև արցունքաբեր գազ, հայտնում է НТВ-ն:
Ըստ լրատվամիջոցների` ժամը 21:00-ին` Նիդերլանդներում պարետային ժամի ուժի մեջ մտնելուց հետո, երկրի տասը բնակավայրերում անկարգություններ են սկսվել: Ոստիկանության հատուկ ջոկատներ են տեղակայվել: Հելմոնդ քաղաքում հավաքված երիտասարդները ոստիկանության վրա նետել են հրավառ նյութեր և քարեր: Վենլո քաղաքում ցուցարարները կոտրել են խանութների ցուցափեղկերը: Մի քանի քաղաքներում էլ ակցիայի մասնակիցները տարբեր իրեր են այրել: Ամբողջ երկրում ձերբակալվել է ավելի քան 240 մարդ:
Ավելի վաղ Նիդերլանդների իշխանությունները դեկտեմբերի կեսից գործող լոքդաունը երկարաձգել էին մինչև փետրվարի 9-ը: Երկրում փակ են բոլոր ոչ կենսական նշանակության խանութները, ռեստորանները, սրճարանները, թանգարանները, թատրոնները, զվարճանքի վայրերը, մարզասրահները, գեղեցկության սրահները:
Նմանատիպ հոդվածներ
Ատրճանակից կրակոցներ է արձակել, ինչից հետո իր 3-ամյա որդուն պահել է մոտն ու սպառնացել, որ կվնասի
Հունվարի 27-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ խմբերն այցելել են Երևանի Ղափանցյան փողոցի առանձնատներից մեկը՝ հետախուզվող...
Մերկասառույցի պատճառով ՀՀ ՊՆ УАЗ մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ձորում. վիրավորները ՊՆ ծառայողներ են
Այսօր՝ հունվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահ...
Քարինտակում հայտնաբերվել է զոհված կնոջ մարմին
Որոնողական աշխատանքների ընթացքում Արցախի Քարինտակ գյուղում հայտնաբերվել է զոհված քաղաքացիական անձի մարմին: Այս մասին «Ար...
Թուրքական նավի վրա հարձակման հետևանքով սպանվել է անձնակազմի ադրբեջանցի անդամը
Նիգերիայի Լագոս քաղաքից Հարավաֆրիկյան Հանրապետության Ջեփե Թաուն քաղաք ուղևորվող MOZART նավը ծովահենների կողմից հար...