Վայոց ձորի մարզում բախվել են աղով բեռնված «ԿամԱԶ»-ը և «Mercedes»-ը. կա վիրավոր
Այսօր Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա-Վայք հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են «ԿամԱԶ» և «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 132-րդ կմ-ին բախվել են «Սիսիանի ԲՈւԱՏ» ՍՊԸ-ին պատկանող «ԿամԱԶ» մակնիշի ինքնաթափը (վարորդ՝ Մ․ Ա․, ծնված 1989 թ.) և «Mercedes C200» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ն․ Թ․, ծնված 1990 թ.)։ «Mercedes C200» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում, իսկ «ԿամԱԶ» մակնիշի ինքնաթափ բեռնատարը (բեռնված 6 տ աղով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից մոտ 8 մետր և շրջվել դաշտամիջյան հատվածում:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը քաղաքացիները «Mercedes C200» մակնիշի ավտոմեքենան հոսանքազրկել են և փակել գազի բալոնի փականը:
Փրկարարներն արգելափակված տուժածին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության աշխատակիցներին․ վերջինս հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:
«ԿամԱԶ» մակնիշի բեռնատարն ուղղելու և երթևեկելի հատված դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:
Նմանատիպ հոդվածներ
Նոր Մոսկվայում հարսանիքի ժամանակ կրակոցներից սպանված փեսացուն և նրա եղբայրը Ֆիլիպ և Ռադիկ Կորդինյաններն են
ՌԴ Նոր Մոսկվա բնակավայրում նախօրեին անցկացված հարսանեկան արարողության ժամանակ հնչած կրակոցների հետևանքով սպանվել են փեսա...
Կոտայքի մարզում 32-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է կամրջի ճաղավանդակին և 4,5 մետր բարձրությունից ցած ընկել. Shamshyan
Այսօր՝ հունվարի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:Ժամը 02:...
Ուժեղ երկրաշարժ Երևանում
Րոպեներ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել Երեւանում։ Ստորգետնյա ուժեղ ցնցումները շարունակվել են մի քանի վայրկյան, որը զգացել...
Արարատի մարզում Kia-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ
Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզւոմ: Ժամը 12:20-ի սահմաններում, 31-ամյա Վահագն Հովհաննի...