Նոր Մոսկվայում հարսանիքի ժամանակ կրակոցներից սպանված փեսացուն և նրա եղբայրը Ֆիլիպ և Ռադիկ Կորդինյաններն են
ՌԴ Նոր Մոսկվա բնակավայրում նախօրեին անցկացված հարսանեկան արարողության ժամանակ հնչած կրակոցների հետևանքով սպանվել են փեսացուն և նրա եղբայրը՝ Ֆիլիպ և Ռադիկ Կորդինյանները:
Սպանություն կատարելու կասկածանքով իրավապահները ձերբակալել են Վլադիմիր Դևյատաևը, որը Մոսկվայի մարզի բնակիչ է և վաղուց ընկերական հարաբերություններ է ունեցել սպանված Ֆիլիպ Կորդինյանի, միգուցե նաև՝ եղբոր հետ:
Ըստ հայտնի տեղեկությունների՝ սպանված եղբայրները բիզնեսով են զբաղվել, այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Նախօրեին ռուսական լրատվամիջոցները հայտնեցին, որ ՌԴ Նոր Մոսկվա բնակավայրում անցկացված հարսանեկան արարողության ժամանակ կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով սպանվել է փեսացուն և նրա եղբայրը :
Նախնական տեղեկություններով՝ փեսացուն վեճի է բռնվել հարսնացուի կողմի հյուրերից մեկի հետ, որն էլ կրակոցներ է արձակել: Միջադեպի հետևանքով սպանվել է 2 մարդ՝ փեսացուն և նրա եղբայրը: Երկուսն էլ ծագումով Մոլդովայից են:
Հաղորդվում է, որ հանցագործը դեպքի վայրից փախուստի է դիմել առանց համարանիշի սև ջիփով: Այժմ նրա նկատմամբ հետախուզում է հայտարարված:
Նմանատիպ հոդվածներ
Կոտայքի մարզում 32-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է կամրջի ճաղավանդակին և 4,5 մետր բարձրությունից ցած ընկել. Shamshyan
Այսօր՝ հունվարի 24-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:Ժամը 02:...
Վայոց ձորի մարզում բախվել են աղով բեռնված «ԿամԱԶ»-ը և «Mercedes»-ը. կա վիրավոր
Այսօր Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մալիշկա-Վայք հա...
Ուժեղ երկրաշարժ Երևանում
Րոպեներ առաջ երկրաշարժ է տեղի ունեցել Երեւանում։ Ստորգետնյա ուժեղ ցնցումները շարունակվել են մի քանի վայրկյան, որը զգացել...
Արարատի մարզում Kia-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ
Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզւոմ: Ժամը 12:20-ի սահմաններում, 31-ամյա Վահագն Հովհաննի...