Պատահարներ
Արարատի մարզում Kia-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ
Այսօր՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզւոմ: Ժամը 12:20-ի սահմաններում, 31-ամյա Վահագն Հովհաննիսյանը իր վարած Kia Optima մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Երասխ ավտոճանապարհի 25 կմ հատվածում, ճանապարհի ձնապատ լինելու պատճառով, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մխրճվել երկաթե արգելապատնեշների մեջ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան: Մինչ դեպքի վայր կժամանեին ՃՈ ծառայողները, նույն վայրում 10 րոպե անց, 38-ամյա Նորայր Սաֆարյանը՝ իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում՝ բախվելով երկաթե արգելապատնեշին: Այս դեպքում նույնպես բարեբախտաբար տուժածներ չկան:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
Նոր մանրամասներ՝ երեկ մահացած պայմանագրային զինծառայողի դեպքից․ ինչ է պատահել․ ArmLur
Հորմուզի նեղուցում իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից․ ինչ է որոշել Մեծ Բրիտանիան
Փրկարարները Փամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և տղամարդու դի
5.0