ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արզնի գյուղի առանձնատներից ոսկեղեն հափշտակած անձը կալանավորվել է
ՀՀ ոստիկանության ծառայողները հայտնաբերել են Արզնի գյուղի առանձնատներից առերևույթ ոսկեղենի գողություն կատարած, նույն 24-ամյա բնակչին։ Այս մասին տեղեկացավ ՀՀ ոստիկանությունից։
«Դեկտեմբերի 9-ին, ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում էր ստացվել, որ Արզնի գյուղի մի տնից գողություն է կատարվել։ Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել էին, որ ժամեր առաջ հրել-բացել են տան մուտքի դուռը և ննջասենյակի պահարանից գողացել ոսկյա զարդեր: Որոնողական աշխատանք սկսվեց։
Քրեական հետախույզներն ականատես վկաներ հայտնաբերելու նպատակով գյուղում օպերատիվ հարցումներ իրականացրին, որոնց արդյունքում ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ բնակարանային գողությունը հնարավոր է կատարած լինի Արզնի գյուղի 24-ամյա մի բնակիչ։
Հունվարի 16-ին կասկածվողը համատեղ միջոցառումներով բերման ենթարկվեց ոստիկանության Կոտայքի բաժին։ Նա խոստովանեց, որ բնակարանային գողությունը կատարել է ինքը, իսկ գողոնը գրավադրել է Աբովյան քաղաքի գրավատներից մեկում:
Հետագա միջոցառումներով պարզվել է նաև, որ բերման ենթարկված երիտասարդը դեկտեմբերին Արզնի գյուղի մեկ այլ տնից մոտ 600.000 դրամի ոսկյա զարդեր էր հափշտակել։ Օրեր անց նույն առանձնատուն նորից էր մտել, բայց, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, ոչինչ չկարողանալով գողանալ՝ հեռացել էր:
Տուժողից ընդունվել է հաղորդում։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
24-ամյա երիտասարդը կալանավորված է:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարազատներն ուզեն, փաստերը կհրապարակենք. Կուտոյանի գործում ինքնասպանության հասցնողներ կան
Դիմում է ներկայացվել վարույթ իրականացնող մարմնին, որպեսզի տվյալներ չհրապարակվեն, անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սիրային կապը չխզած տղամարդուց փող շորթածները ձերբակալվել են․ հատուկ միջոցառման մանրամասներ
Ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա հիշյալ վարչության ու ՔՈԳՎ կոռո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանցի երիտասարդների մոտ հայտնաբերվել է շոկո անվամբ հայտնի թմրամիջոց
Հունվարի 14-ին ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով ծառայողներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցիները քարերով հարվածել են հայկական բեռնատարներին. ինչ է կատարվում Մարնեուլիում
Երեկ կեսգիշերն անց Մառնեուլում թուրքերը հարձակվել են հայկական բեռանատար մեքենաների շարասյան վրա, ջարդ ու խուրդ են արել բ...