Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանցի երիտասարդների մոտ հայտնաբերվել է շոկո անվամբ հայտնի թմրամիջոց

Հունվարի 14-ին ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մետրոյի կայարաններից մեկում հայտնաբերել ու…

Հունվարի 14-ին ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի քրեական հետախույզներն ու անչափահասների գործերով ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մետրոյի կայարաններից մեկում հայտնաբերել ու, թմրամիջոց պահելու կասկածանքով,  բերման են ենթարկել մայրաքաղաքի բնակիչ երկու երիտասարդի։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվեցին փայլաթիթեղով փաթեթավորված դեղնականաչավուն զանգված ու նմանատիպ զանգվածներով կաթուցիչներ։ Նախնական տվյալներով՝ հայտնաբերվածը շոկո անվամբ հայտնի թմրամիջոց է, որը սփայսի տարատեսակներից է։ Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։ 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250