Ադրբեջանի ԶՈՒ կողմից կանխամտածված վնաս է հասցվել Սյունիքի և Տավուշի անտառածածկ տարածքներին. ՇՄ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հայտնել է, որ Արցախյան 2-րդ պատերազմի ժամանակ ադրբեջանական զինված ուժերի կողմից կիրառված զինատեսակներից կանխամտածված վնաս է հասցվել Սյունիքի և Տավուշի մարզերի անտառածածկ տարածքներին։
«Սյունիքի մարզում ընդհանուր առմամբ այրվել է 55.91 հա տարածք, որից 18.01 հա «Շիկահող» պետական արգելոցում և 37.9 հա արգելոցի հարակից տարածքներում։
Տավուշի մարզում ընդհանուր առմամբ այրվել է 481 հա տարածք, որից 380 հա «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի տարածքում»,- ասված է կենտրոնի ֆեյսբուքյան գրառման մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Մերկասառույցի պատճառով ՀՀ ՊՆ УАЗ մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ձորում. վիրավորները ՊՆ ծառայողներ են
Այսօր՝ հունվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահ...
Ատրճանակից կրակոցներ է արձակել, ինչից հետո իր 3-ամյա որդուն պահել է մոտն ու սպառնացել, որ կվնասի
Հունվարի 27-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ խմբերն այցելել են Երևանի Ղափանցյան փողոցի առանձնատներից մեկը՝ հետախուզվող...
Քարինտակում հայտնաբերվել է զոհված կնոջ մարմին
Որոնողական աշխատանքների ընթացքում Արցախի Քարինտակ գյուղում հայտնաբերվել է զոհված քաղաքացիական անձի մարմին: Այս մասին «Ար...
19-ամյա տղայի սպանության գործով Օշականցի հարազատ եղբայրներին տաք հետքերով հայտնաբերել են
Երեկ՝ հունվարի 21-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառ...