Կպահանջե՞ն 50 մլրդ դոլար. Ադրբեջանը ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի ծավալուն բողոք է ներկայացրել
Ադրբեջանը ՄԻԵԴ-ում ընդդեմ Հայաստանի ծավալուն բողոք է ներկայացրել, որով Հայաստանից մի շարք խախտումների համար փոխհատուցում է պահանջում։ Մասնավորապես՝ ադրբեջանական կողմը պնդում է, որ «Հայաստանի կողմից 30 տարվա օկուպացիայի արդյունքում» խախտվել են իր հազարավոր քաղաքացիների կյանքի, սեփականության, ազատ տեղաշարժի, հավատի և բազմաթիվ այլ իրավունքներ։
Դիմումում ներառված է նաև Ադրբեջանի պահանջներն ուղղված հայկական կողմին, որոնք վերաբերում են սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմական գործողությունների ողջ ընթացքին։
Ադրբեջանը չի շրջանցել նաև 2020 թվականի հուլիսյան սահմանային դեպքերը՝ այս մասով իր պահանջները ևս ներառելով սույն դիմումի մեջ։
Ադրբեջանի դիմումում ընդգծվում է նաև, որ Հայաստանը հսկայական քանակությամբ «անօրինական ականապատումներ է արել, հողին է հավասարեցրել ադրբեջանական քաղաքներն ու գյուղերն, ինչպես նաև անօրինական զինված միավորումներ է տեղակայել»։
ՄԻԵԴ ներկայացրած դիմումով Ադրբեջանը Հայաստանից պահանջում է ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները թույլ տված խախտումները վերացնելու համար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ մամուլում տեղեկություններ էին հայտնվել, որ Ադրբեջանը պատրաստվում է Հայաստանից 50 մլրդ դոլար փոխհատուցում պահանջել։ Ադրբեջանից հայտարարություններ էին հնչել նաև Զանգեզուրը՝ որպես փոխհատուցում տալու մասին։
Նմանատիպ հոդվածներ
Բանակցությունների ձախողումը վաղ թե ուշ հանգեցնելու էր պատերազմի. Դավիթ Տոնոյանի հարցազրույցը. «Մեդիամաքս»
ՀՀ նախկին պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հարցազրույցը Մեդիամաքսին: - Պատերազմի ավարտից հետո Հայաստանում եւ մե...
Վաղը Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը քննարկելու են երկաթգծի կառուցման հարցը
Վաղը Մոսկվայում նախատեսված է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի հանդիպում. քննարկվելու է Հայաստանի տարածքո...
Հայաստանը նախազգուշացման և տարհանման վարժանքներ կանցկացնի Թուրքիայի Կարս նահանգի մերձակա երկու գյուղերում. РИА Новости
Հունվարի 21-ին և 26-ին Հայաստանը նախազգուշացման և տարհանման վարժանքներ կանցկացնի Թուրքիայի Կարս նահանգի մերձակա երկու գյ...
Հրաչյա Հակոբյանը՝ Աննա Հակոբյանի Ռուսաստան մուտք գործելու մասին
Ինչպես է Աննա Հակոբյանը կարողացել մուտք գործել Ռուսաստան, եթե այդ երկիր օտարերկրացիների մուտքն արգելվում է, բացառությամբ...