Ջրատարում հայտնաբերել են որպես անհետ կորած որոնվող կնոջ դին
Հունվարի 17-ին ոստիկանություն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Արզնի-Շամիրամ ջրանցքում կնոջ դիակ կա: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները Կարբի համայնքի ամառանոցների հատվածում գտնվող Արզնի-Շամիրամ ջրատարում հայտնաբերել են դեկտեմբերի 13-ից ոստիկանության Նաիրիի բաժնի կողմից որպես անհետ կորած որոնվող Գոհարիկ Սարգսյանի դին։
Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:
Նմանատիպ հոդվածներ
Առինջում բախվել են 58 երթուղին սպասարկող ավտոբուսը և բեռնատարը
Հունվարի 18-ին, ժամը 07։53-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղում...
Մահացել է դերասան Վիգեն Ստեփանյանը
68 տարեկանում՝ ուղեղի կաթվածից մահացել է դերասան, բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործից Վիգեն Ստեփանյանը...
Պատերազմում զոհվածների 23 չհայտնած անուն. Razm.info
Հրապարակվել են սեպտեմբերի 27-ից Արցախյան պատերազմում նահատակվածների նոր անուններ, որոնց մասին մինչ այս պաշտոնական աղբյու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարազատներն ուզեն, փաստերը կհրապարակենք. Կուտոյանի գործում ինքնասպանության հասցնողներ կան
Դիմում է ներկայացվել վարույթ իրականացնող մարմնին, որպեսզի տվյալներ չհրապարակվեն, անդրադառնալով ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի...