Ադրբեջանցիները մի քանի օր առաջ սպանել են գերեվարված 44–ամյա տղամարդուն ու թաղել Հադրութում. news
Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներից նախօրեին՝ հունվարի 18-ին սպանված հայտնաբերված հադրութցի 44–ամյա տղամարդը գերությունից շուրջ մեկ ամիս առաջ վերադարձած հադրութցի Սաշա Կարախանյանի որդին էր, որը նույնպես գերության մեջ էր։
Սաշա Կարախանյանի թոռը՝ Վրեժ Կարախանյանը NEWS.am-ին հայտնեց, որ հորեղբոր մարմինը Հադրութում որոնողական աշխատանքներ անողներն են գտել պատահաբար։ Արսեն Կարախանյանին ադրբեջանցիները սպանել են ու թաղել Հադրութի գյուղերից մեկում։
«Մի անգամ անցած են եղել նույն տեղով, նման բան չի եղել, այս անգամ տեսել են՝ փոսն ուրիշ ձեւ է, քանդել են, գտել մարմինը։ Մի քանի օրվա սպանված է եղել, մարմնին էլ՝ կապտուկներ»,- նշեց նա։
Արսեն Կարախանյանի ընտանիքը հունվարի 6-ին էր հաստատ իմացել, որ նա գերի է, երբ ադրբեջանցիները նրա տեսանյութն էին տարածել սոցիալական ցանցերում։
Հադրութի բնակիչ Սաշա Կարախանյանը գերեվարվել էր իր տնից հոկտեմբեր ամսին։ Նա 44 անձանց հետ շուրջ մեկ ամիս առաջ հայրենիք էր վերադարձել։ Նրա որդու՝ Արսենի մասին ընտանիքը լուր չուներ, ենթադրում էին, որ գերի է, ինչից հետո տեսել էին համացանցում տարածված տեսանյութը և համոզվել, որ գերեվարվել է։
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվայում կայացել է ՀՀ-ի, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազների եռակողմ հանդիպում. Դատախազության խոսնակ
Մոսկվայում կայացել է Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության գլխավոր դատախազների եռակ...
Առողջապահության նորանշանակ նախարարի կենսագրությունը
Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով Անահիտ Ավանեսյանը նշանակվ...
Այս պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈՒ-երի ղեկավարումն իրականացվել է սարսափելի, պատերազմի բոլոր կանոններին հակառակ. Նորատ Տեր-Գրիգորյանց. «Փաստինֆո»
Ադրբեջանը չէր կարող միայնակ հաղթել պաշտպանության բանակին, այդ իսկ պատճառով էլ ներգրավել է Թուրքիային և իսլամիստների հետ...
Վարկը չմարելու դեպքում երաշխավորը կկրի պատասխանատվություն, եթե միայն նրանք նույն ընտանիքի անդամներ են
Սիրելի հայրենակիցներ, ուզում եմ տեղեկացնել, որ այսօր ԱԺ-ում 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ՀՀ-ում երաշխավորու...