Պատահարներ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ՝ Սան Ֆրանցիսկոյի կենտրոնում. կան տուժածներ

Սան Ֆրանցիսկոյի կենտրոնում հրաձգության հետևանքով 5 մարդ է տուժել, հայտնել է քաղաքի ոստիկանությունը: Հաղորդվում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել հունվարի 16-ին՝ տեղական ժամանակով ժամը 21: 45-ին…

Սան Ֆրանցիսկոյի կենտրոնում հրաձգության հետևանքով 5 մարդ է տուժել, հայտնել է քաղաքի ոստիկանությունը: Հաղորդվում է, որ հրաձգությունը տեղի է ունեցել հունվարի 16-ին՝ տեղական ժամանակով ժամը 21: 45-ին (Երևանի ժամանակով ժամը 08: 45-ին) Էդդի և Թեյլոր-Սթրիթի խաչմերուկում: 

Ի սկզբանե ոստիկանությունը հայտնել էր կրակոցների հետևանքով երեք տուժածների մասին։ Դեպքի վայր էին ուղարկվել փրկարարներ և բժիշկներ: Ավելի ուշ Twitter-ում ոստիկանությունը հայտնել է , որ նախնական տվյալներով՝ ոչ մի մարդ լուրջ վնասվածքներ չի ստացել: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250