Վրաստանում պատանդառված երկու քաղաքացի ազատ է արձակվել. ձերբակալվել է նախկին ոստիկան
Վրաստանի իրավապահները Կասպի քաղաքում հատուկ գործողություններ են իրականացրել, որի ընթացքում ազատ է արձակվել պատանդառված երկու քաղաքացի: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Մի քանի ժամ տևած բանակցություններից հետո հատուկ գործողության արդյունքում պատանդներն ազատ են արձակվել, մեղադրյալը բերման է ենթարկվել: Տղամարդը մեղադրվում է պատանդ վերցնելու համար: Նա գտնվում էր ծանր հուզական վիճակում, չափազանց դյուրագրգիռ էր»,- լրագրողներին տեղեկացրել է Վրաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Վլադիմիր Բորցվաձեն:
Նրա խոսքով՝ հանցագործը նախկին ոստիկան է եղել, որը պատանդ էր վերցրել բիզնեսում իր գործընկերներին, իսկ իրավապահներից պահանջել էր ավտոմեքենա տրամադրել Վրաստանից Ռուսաստան մեկնելու նպատակով:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Հադրութի, Ֆիզուլու և Ջաբրայիլի ուղղություններում հունվարի 16-ին իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի բարբարոսների ձեռքերը հասան նաև Դիզափայտ. Инфотека24
Ադրբեջանցի բարբարոսների ձեռքերը հասան նաև Դիզափայտ: Այս մասին գրում է Инфотека24-ը: ,,Ասկյարները պղծեցին Կատարո վան...
Խոշոր ավտովթար Երևանում. 16-ամյա վարորդը Infiniti-ով բախվել է ԱԱԾ աշխատակցի Chevrolet-ին. 4 վիրավորները անչափահասներ են. Shamshyan. com
Երեկ՝ հունվարի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Հ. Բաբաջանյ...
Թուրքիան ու Ադրբեջանը Կարսում զորավարժություն կանցկացնեն
Փետրվարի 1-12-ը Հայաստանին սահմանակից Կարս քաղաքում Թուրքիան ու Ադրբեջանը համատեղ զորավարժություն են անցկացնելու: Զորավա...