Եթե Քյարամյանը խախտում է մեր պայմանավորվածությունը իր կամքով՝ դա տղամարդուն վայել չէ. Վանեցյան
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր անդրադարձավ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի հայտարարություններին ու ասաց՝ այն, ինչ իրենք արել են ռազմադաշտում, գնահատականը տրվել է ՊԲ հրամանատարության կողմից, տեղեկացնում է Aysor.am-ը։
Նա հիշեցրեց՝ երբ Արգիշտի Քյարամյանը նշանակվել էր ԱԱԾ տնօրեն, ասել է ՝ նրա նշանակումը ազգային անվտանգության սպառնալիք է։
«Ցավոք սրտի, այդ կանխատեսումս իրականություն դարձավ։ Ռազմի դաշտում պատահաբար հանդիպել ենք Արգիշտիի հետ և ասել եմ՝ բոլոր տարաձայնությունները պետք է դնել մի կողմ ու պաշտպանել մեր հայրենիքը, եթե նա խախտում է այդ պայմանավորվածությունը իր կամքով՝ դա տղամարդուն վայել չէ, եթե խախտում է ու կատարում ինչ-որ պատվերներ, առավել ևս, սազական չէ տղամարդուն», - ասաց ԱԱԾ նախկին տնօրենը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանն ընդունու՞մ է, որ «Շուշին Ադրբեջան է եւ վերջ». Արցախի նախկին պատգամավորի բաց նամակը՝ Փաշինյանին
Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյ...
Ներեցեք , իսկ ո՞ւմ եմ դավաճանել. Սոֆյա Հովսեփյան
Անգամ «դավաճան» բառն է արժեզրկվել : Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։«Անգամ «դավաճան...
Ոստիկանական ֆուրգոններ և մետաղական ցանկապատ. «Վնուկովոյում» սպասում են Նավալնիին
Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում, որտեղ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին պետք է ժամանի այս երեկո, նկատվել են ոստիկանա...
Եթե վստահ լինեին, որ «Իմ քայլից» ոչ ոք չի քվեարկելու իմ օգտին, Փաշինյանը հանգիստ խղճով հրաժարական կտար. Մարուքյան.168. am
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն, անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամ...