Հայաստանն ընդունու՞մ է, որ «Շուշին Ադրբեջան է եւ վերջ». Արցախի նախկին պատգամավորի բաց նամակը՝ Փաշինյանին
Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան գրառմամբ Բաց նամակ է հղել Հայաստանի Հանրապետության գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանին.
«Ադրբեջանի նախագահի կեցվածքը հիմնավորապես հակասում է նոյեմբերի 10-ի եռակողմ Հայտարարությանը, որով չի կանխորոշվում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը, իսկ ռուս խաղաղապահների մուտքը՝ երաշխավորում տեղաշրջանի հայ բնակչության անվտանգությունը: Հայաստանի պատկան մարմինը՝ ԱԳՆ-ն, պարտավոր էր Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարման մասին համաձյանության կողմ հանդիսացող Ռուսաստնի Դաշնությանը եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը, Միավորված ազգերի կազմակերպությանը, ԵԱՀԿ -ին անհապաղ բողոքի նոտա հղել՝ իրազեկելով Ադրբեջանի նախագահի այլատյացության եւ նրա կողմից ուժի կիրառման սպառնալիքի մասին: Ավելին, ձեր կառավարությունը պետք է հայտարարեր Ադրբեջանի հետ քաղաքական քննարկումների առկախում՝ մինչեւ Իլհամ Ալիեւը պաշտոնապես ներողություն կխնդրի Արցախի հայ բնակչությանը ֆիզիկական բնաջնջման կամ տոտալ բռնատեղահանության ենթարկելու իր մարդատյաց մտադրության համար: Հայաստանի կառավարությունը, ցավոք, որեւէ կերպ չանդրադարձավ Իլհամ Ալիեւի սպառնալիքներին: Եւ ոչ միայն: Ադրբեջանի նախագահի վարքը քաղաքական գնահատականի չարժանացավ անգամ Ազգային ժողովի կողմից, որտեղ ձեր գլխավորած ուժը սահմանադրական մեծամասնություն ունի: Հայաստանի կառավարության եւ Ազգային ժողովի մեծամասնության այդ՝ առնվազն տարակուսանք հարուցող, կեցվածքն առաջացնում է երկու հարց. ա) Մոսկվայի եռակողմ հանդիպմանը քննարկվե՞լ է Ադրբեջանի նախագահի այցը Շուշի, բ) Հայաստանն ընդունու՞մ է, որ ,,Շուշին Ադրբեջան է եւ վերջ,,՝ դրանից ենթադրվող հետեւանքներով հանդերձ, որ Ադրբեջանի նախագահը ձեւակերպում է իբրեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ որպես պետականության, դադարում: Ակնկալում եմ հստակ պատասխան:
Առաջին գումարման ՀՀ Գերագույն խորհրդի, երրորդ, չորրորդ եւ հինգերորդ գումարումների ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր՝ Վահրամ Աթանեսյան
17 հունվարի 2021թ.
Արցախի Հանրապետություն, քաղաք Ստեփանակերտ, Մաշտոցի 2 բն. 4
հեռ. 097280909
e-mail- [email protected]»:
Նմանատիպ հոդվածներ
Եթե Քյարամյանը խախտում է մեր պայմանավորվածությունը իր կամքով՝ դա տղամարդուն վայել չէ. Վանեցյան
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր անդրադարձավ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյ...
Եվս մեկ հայազգի պաշտոնյա՝ Բայդենի վարչակազմում. Ջեֆ Մարությանը
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը ևս մեկ հայազգի պաշտոնյա է նշանակել իր վարչակազմում: Կլիմայի և գիտության հարցերով գ...
Ներեցեք , իսկ ո՞ւմ եմ դավաճանել. Սոֆյա Հովսեփյան
Անգամ «դավաճան» բառն է արժեզրկվել : Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։«Անգամ «դավաճան...
Ոստիկանական ֆուրգոններ և մետաղական ցանկապատ. «Վնուկովոյում» սպասում են Նավալնիին
Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում, որտեղ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին պետք է ժամանի այս երեկո, նկատվել են ոստիկանա...