Եթե երկրի ղեկավարը կպած լիներ գործին, գերիների հարցը հիմնականում կարելի էր լուծել. Վազգեն Մանուկյան
Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանն ուզում է գերիներին օգտագործել քաղաքական նպատակների համար։ Այս մասին «Հայրենիքի փրկությանե շարժման մարզային հանդիպումների շրջանակում Վանաձորում միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, պատասխանելով դահլիճից հնչող հարցերին:
«Գերիների հարցն իրոք բարդ է, բայց մեզ կարող է օգտակար լինել այդ հարցում Ռուսաստանը, երկրորդը՝ միջազգային կազմակերպություններն են, որոնց պետք է ներգրավել, երրորդը` Հայաստանի ղեկավարությունն է, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի դեպքում: Պետք է հաշվի առնել, որ Ադրբեջանն ուզում է այդ գերիներին օգտագործել քաղաքական նպատակների համար, նա նրանց գերի չի համարում, նրանց ցանկանում է դատել: Բայց եթե երկրի ղեկավարը կպած լիներ գործին, իմ կարծիքով՝ այդ հարցը հիմնականում կարելի էր լուծելե,-ասաց նա:
Վազգեն Մանուկյանի խոսքով՝ նախկինում բոլոր նախագահները, որոնք Ղարաբաղյան շարժումը ղեկավարում էին, ղարաբաղյան հարցի լուծումը հստակ պատկերացնում էին, թե ինչ էին ուզում և մաքսիմում, որ կարող էինք ունենալ, Արցախի անկախություն, միգուցե միացրած Շահումյանը և անմիջական կապ Հայաստանի հետ:
«Ցավն այն է, որ ոչ մեկը իշխանությունից դա չի ներկայացրել, իսկ ոչ մի թիզ հող նշանակում է ոչ մի բանակցություն, նշանակում է պատերազմե,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
Եթե Քյարամյանը խախտում է մեր պայմանավորվածությունը իր կամքով՝ դա տղամարդուն վայել չէ. Վանեցյան
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր անդրադարձավ ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյ...
Հայաստանն ընդունու՞մ է, որ «Շուշին Ադրբեջան է եւ վերջ». Արցախի նախկին պատգամավորի բաց նամակը՝ Փաշինյանին
Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյ...
Ներեցեք , իսկ ո՞ւմ եմ դավաճանել. Սոֆյա Հովսեփյան
Անգամ «դավաճան» բառն է արժեզրկվել : Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը։«Անգամ «դավաճան...
Ոստիկանական ֆուրգոններ և մետաղական ցանկապատ. «Վնուկովոյում» սպասում են Նավալնիին
Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում, որտեղ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին պետք է ժամանի այս երեկո, նկատվել են ոստիկանա...