Թուրքիայում ամենխիստ երաշտն է. Ստամբուլին մնացել է մոտ 45 օրվա ջուր. The Guardian
Թուրքիայի խոշոր քաղաքների ջուրը առաջիկա մի քանի ամիսներին կվերջանա, Ստամբուլին մնացել է մոտ 45 օրվա ջուր:
Այս մասին հայտնում է The Guardian-ը:
Անձրևների պակասը երկրում հանգեցրել է վերջին տասնամյակի ամենախիստ երաշտի, և 17 մլն բնակչություն ունեցող մեգապոլիսը ջրի լուրջ խնդիր ունի: Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը այս ամսվա սկզբին հայտնել էր, որ մայրաքաղաքը ևս 110 օրվա համար պաշար ունի ամբարտակներում և ջրամբարներում:
Իզմիրը և Բուրսան ՝ Թուրքիայի հաջորդ երկու խոշոր քաղաքները, ևս խնդրի առաջ են հայտնվել. ամբարտակները, համապատասխանաբար, մոտ 36 տոկոսով և 24 տոկոսով են լցված: Հունաստանի և Բուլղարիայի հետ սահմանին մոտ գտնվող Քոնիայում և Էդիրնեում ցորենի մշակությամբ զբաղվող ֆերմերները նախազգուշացնում են բերքի կորստի մասին:
Նմանատիպ հոդվածներ
Քարինտակում հայտնաբերվել է զոհված կնոջ մարմին
Որոնողական աշխատանքների ընթացքում Արցախի Քարինտակ գյուղում հայտնաբերվել է զոհված քաղաքացիական անձի մարմին: Այս մասին «Ար...
Մերկասառույցի պատճառով ՀՀ ՊՆ УАЗ մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ձորում. վիրավորները ՊՆ ծառայողներ են
Այսօր՝ հունվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահ...
Պատերազմում զոհվածների 25 չհայտնած անուն. Razm.info
Razm.info-ն հրապարակում է սեպտեմբերի 27-ից Արցախյան պատերազմում նահատակվածների անունները, որոնց մասին մինչ այս պաշտոնակա...
Կրակոցներ` Կոտայքի մարզում
Ոստիկանության Կոտայքի բաժնում նյութեր են նախապատրաստվում հունվարի 1-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած խուլիգանությա...