Մանրի փոխարեն՝ դանակի հարված. խանութներից մեկի աշխատակիցը դանակահարել է գնորդին
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի խանութներից մեկի աշխատակիցը դանակահարել է գնորդին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։ Հարուցված քրեական գործի քննությամբ պարզվել է, որ դանակահարությամբ ավարտված վեճի պատճառը գումարի մանրն է դարձել։
Երևանի 42-ամյա բնակիչը Յան-Ռայնիսի փողոցում գտնվող մթերային խանութից ծխախոտ է գնել՝ վճարելով 20.000 ՀՀ դրամ:
«Խանութի տնօրենի օգնականը, որը նաև խանութի սեփականատիրոջ որդին է, այդ պահին սպասարկել է նշված հաճախորդին՝ հայտնելով, որ դրամարկղում բավարար չափով մանրադրամ չկա՝ տարբերությունը վերադարձնելու համար:
Հաճախորդը, կարծելով, թե աշխատակիցը ստում է և իրեն ենթադրյալ ստելու հանգամանքը ցավագին ընդունելով, վիճաբանել է սպասարկող աշխատակցի հետ, ինչը շարունակվել է դրսում՝ մթերային խանութի դիմացի հատվածում, որի ժամանակ հաճախորդը հայհոյել է՝ ձեռքով կտրուկ շարժում կատարելով դեպի աշխատակիցը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ըստ քննչական մարմնի՝ աշխատակիցը, ի պատասխան իր նկատմամբ դրսևորված ագրեսիվ վարքագծի, հնչեցված հայհոյանքների, և նկատելով դեպի իրեն կատարված շարժումը, «առողջությանը մարմնական վնասվածք պատճառելու դիտավորությամբ» դանակով հարվածել է հաճախորդին։ Նշվում է, որ կենցաղային նպատակներով նախատեսված դանակը նա նախապես վերցրել էր խանութից։ Հարվածը հասցվել է հաճախորդի կրծքավանդակի ձախ կեսին՝ «նրա առողջությանը դիտավորությամբ պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերքի ձևով, կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս»:
Խանութի տնօրենի օգնականին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Նախաքննությունն ավարտված է, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Նմանատիպ հոդվածներ
Քարինտակում հայտնաբերվել է զոհված կնոջ մարմին
Որոնողական աշխատանքների ընթացքում Արցախի Քարինտակ գյուղում հայտնաբերվել է զոհված քաղաքացիական անձի մարմին: Այս մասին «Ար...
Մերկասառույցի պատճառով ՀՀ ՊՆ УАЗ մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ձորում. վիրավորները ՊՆ ծառայողներ են
Այսօր՝ հունվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահ...
Զորամասի սպան խաբել է զոհված զինվորի ծնողներին և հափշտակել է 1 միլիոն 500 հազար դրամ
Ոստիկանության Հրազդանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Կոտայքի մարզում տեղի ունեցած խա...
Պատերազմում զոհվածների 25 չհայտնած անուն. Razm.info
Razm.info-ն հրապարակում է սեպտեմբերի 27-ից Արցախյան պատերազմում նահատակվածների անունները, որոնց մասին մինչ այս պաշտոնակա...