ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զարդերի խանութից գողություն էր արել ու բռնվել. ոստիկանների բացահայտումը
Հունվարի 11-ին՝ ժամը 2։30-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին հաղորդում էր ստացվել, որ Եղեգնաձորի ոսկու խանութից մարդ է փախչում։
Օպերատիվ խումբն անհապաղ մեկնել էր դեպքի վայր։ Պարզվել էր՝ անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր խանութ-արհեստանոցի հետնամասի պատուհանը, գողացել մոտ 400 000 դրամի արծաթե զարդեր և, տեսնելով ոստիկանության ՊՊԳՎ Եղեգնաձորի պահպանության բաժնի ոստիկանին, դիմել էր փախուստի։
Բաժնի քրեական հետախույզները ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և ՊՊԳՎ Եղեգնաձորի պահպանության բաժնի ոստիկանների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումներով տեղեկություններ ստացան, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Հերմոն գյուղի 27-ամյա մի բնակիչ։ Նույն օրը կասկածվողը, իր մեքենայով հանդերձ, բերման ենթարկվեց ոստիկանության Եղեգնաձորի բաժին։
Մեքենայի սրահից հայտնաբերվեցին 238 կտոր՝ ընդհանուր 1,4 կգ քաշով արծաթե զարդեր։
Բերման ենթարկված տղամարդը տվել է խոստովանական բացատրություն։
Պարզվել է նաև, որ նա հունվարի 11-ին պատուհանով մտել էր Մոմիկի փողոցի գեղեցկության սրահ և փող կամ արժեքավոր իր չգտնելով՝ հեռացել էր։
Տուժողներից ընդունվել է հաղորդում։
Հանգամանքները պարզվում են։
Քննությունը շարունակվում է։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեսեք, թե ինչ անմարդկային պայմաններում են ապրում պատերազմին մասնակցած զինծառայողները. ծնողներն ահազանգում են
Auroranews-ը ահազանգ է ստացել արցախյան երկրորդ պատերազմին մասնակցած զինծառայողների ծնողներից: Նրանք նշում ենք, որ իրենց...
Քարինտակում հայտնաբերվել է զոհված կնոջ մարմին
Որոնողական աշխատանքների ընթացքում Արցախի Քարինտակ գյուղում հայտնաբերվել է զոհված քաղաքացիական անձի մարմին: Այս մասին «Ար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հունվարի12-ին օկուպացված Սանասարում ականից պայթել մեքենա՝ Ադրբեջանի զինված ուժերի սպայի հետ
Հունվարի 12-ին օկուպացված Սանասարում ականից պայթել մեքենա ՝ Ադրբեջանի զինված ուժերի սպայի հետ: Օկուպանտը սպանվեց: Տեսանյ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրասնոյարսկի նոր շենքերից մեկի վերելակը քիչ էր մնում ընկներ. ներսում մարդիկ են եղել
Կրասնոյարսկի նոր շենքերից մեկի վերելակը խափանման պատճառով քիչ էր մնում ընկներ: Խափանման ժամանակ վերելակում երեք կին և մե...