Շմոլ գազից թունավորում Կոտայքում. ընտանիք է հոսպիտալացվել
SHAMSHYAN.com–ի տեղեկություններով՝ հունվարի 12-ին, հերթական թունավորման դեպքն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում Նոր Հաճնի պոլիկլինիկայից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում՝ հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտից «Աբովյան» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել մի քանի քաղաքացի։
Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Նոր Հաճն քաղաքի բնակիչներ 33 ամյա Վարդուհի Գ․-ն, 13 ամյա Վահե Տ․-ն, 9 ամյա Ալեն Տ․-ն, 5 ամյա Սիլվի Տ․-ն, 63 ամյա Սիրվարդ Տ․-ն և 60 ամյա Թամարա Տ․-ն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նշված անձինք բուժօգնության են տեղափոխվել տանն առաջացած շմոլ գազից թունավորման հետևանքով։ Փաստի առթիվ ոստիկանության Նաիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բոլորը մի ընտանիքի անդամներ են։
Նմանատիպ հոդվածներ
Քարինտակում հայտնաբերվել է զոհված կնոջ մարմին
Որոնողական աշխատանքների ընթացքում Արցախի Քարինտակ գյուղում հայտնաբերվել է զոհված քաղաքացիական անձի մարմին: Այս մասին «Ար...
Մերկասառույցի պատճառով ՀՀ ՊՆ УАЗ մակնիշի ավտոմեքենան հայտնվել է ձորում. վիրավորները ՊՆ ծառայողներ են
Այսօր՝ հունվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։20-ի սահ...
Ինչ պլաններ ունեն Ադրբեջանն ու Թուրքիան. «Կոմերսանտը» քարտեզ է հրապարակել
Ըստ ռուսական «Կոմերսանտ»-ի՝ կառուցվելու է Շարուր (Նախիջևան)-Իգդիր (Թուրքիա) նոր երկաթուղու հատված։Այսինքն Թուրքիա-Ադրբեջ...
Ռուս խաղաղապահները տեղեկություն չունեն Շուշիից հայկական դիրքերից մեկի ուղղությամբ կրակոցների մասին
ուս խաղաղապահները տեղեկություն չունեն Ադրբեջանի զինված ուժերի կողմից Շուշիից հայկական դիրքերի ուղղությամբ կրակոցների վեր...