Իսակովի պողոտայում բախվել են Mazda–ն, BMW–ն և Mitsubishi Pajero–ն
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունվարի 13-ին, ժամը 00:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ «Կիլիկիա» ավտոկայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ, կա արգելափակված քաղաքացի։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Իսակովի պողոտայի թիվ 10/6 հասցեի դիմաց բախվել են «Mazda», «BMW» (վարորդ՝ Ա․ Շ․) և «Mitsubishi Pajero» մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները դուրս են բերել «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենայի ներսում արգելափակված վարորդին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ։
Փրկարարները հոսանքազրկել են «Mitsubishi Pajero» և «BMW» մակնիշների ավտոմեքենաները։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնաբերվել է ևս 3 զինծառայողի աճյուն. Արցախի ԱԻՊԾ
Հադրութի, Ֆիզուլու և Ջաբրայիլի ուղղություններում հունվարի 16-ին իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանցի բարբարոսների ձեռքերը հասան նաև Դիզափայտ. Инфотека24
Ադրբեջանցի բարբարոսների ձեռքերը հասան նաև Դիզափայտ: Այս մասին գրում է Инфотека24-ը: ,,Ասկյարները պղծեցին Կատարո վան...
Սպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Վազ» մակնիշի 2 ավտոմեքենաներ. կա 1 զոհ, 5 վիրավոր
Հունվարի 13-ին՝ ժամը 08։00-ի սահմաններում, Սպիտակ-Գյումրի ճանապարհի 23-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-21074-120-21» և «ՎԱԶ...
Ծեծկռտուք՝ Երևանի Թբիլիսյան խճուղու ձմեռային այգում. հոսպիտալացվել է 16-ամյա պատանի. Shamshyan. com
Հունվարի 15-ին, վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։25-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական...