Ավտովթար Սպիտակ-Գյումրի ճանապարհին. մեկ մարդ տեղում մահացել է
Հունվարի 13-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում, տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ժամը 08։10-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են VAZ 2107 և VAZ 21099 մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սպիտակ» բժշկական կենտրոն։
Վիրավորների մի մասին տեղափոխել են շտապօգնության մեքենայով, մի մասին էլ քաղաքացիները՝ իրենց ավտոմեքենաներով։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանը խախտել է հրադադարը. ՊԲ զինծառայող է վիրավորվել
Հունվարի 13-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանում ուղևորատար ավտոբուս է շրջվել. կան զոհեր
Պատահարը տեղի է ունեցել վաղ առավոտյան՝ Ռոստովի մարզի М-4 «Դոն» մայրուղու 974-րդ կմ-ին։ՌԴ Ռոստովի մարզում՝ М-4 «Դոն»...
Սյունիքի մարզում զինծառայողների դիերի որոնողական աշխատանքների ժամանակ պայթյուն է տեղի ունեցել. shamshyan.com
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում․ տեղեկացնում է shamshyan.com-ը։Մեղրիի տարածաշրջանում պատերազմի օր...
ՏԵՍԱՅՈՒԹ. Սյունիքի մուտքը փակվել է Վազգեն Մանուկյանի և 17 կուսակցությունների համար
Սյունիքի մուտքը փակվել է Վազգեն Մանուկյանի և 17 կուսակցությունների համար