Ծնվել է շուշեցի ընտանիքի 3-րդ զավակը. հայրը զոհվել է պատերազմում
Սիսիան ԲԿ-ում ծնվել է շուշեցի ընտանիքի 3-րդ զավակը՝ Վալերիան: Այս մասին իմանում ենք Սիսիանի բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից:
Ընտանիքի հայրը՝ Վալերին, ով պատերազմի առաջին իսկ օրերից կամավոր մասնակցել է մարտերին, հոկտեմբերի 10-ին հերոսաբար ընկել է Ֆիզուլիում։
Ընտանիքը հապճեպ Հայաստան է տեղափոխվել Շուշիից՝ առանց անգամ անհրաժեշտ իրերը վերցնելու հնարավորության և այն հույսով, որ պատերազմն ավարտվելուն պես նորից հետ են վերադառնալու Շուշի՝ իրենց նոր գնված տուն, ու ապրելու առաջվա պես։
Ավաղ՜․․․
Արմենուհին, իհարկե, չի կարողանում խոսել, պատմել առանց արցունքների․ կորցրել է ամուսնուն, ում հետ ուս-ուսի տված կարողացել էին տուն դնել, որն ամբողջությամբ՝ կահ-կարասիով մնաց թշնամուն, երկու երեխա մեծացնել ու սպասում էին երրորդի լույս աշխարհ գալուն։ Գիտակցում է, որ պետք է ուժեղ լինի, այսուհետ ինքը իր երեք երեխաների համար և՛ մայր է և՛ հայր։
Արմենուհին ասում է, որ փոքրիկ Վալերիան հորն է նման՝ Վալերիին, և հույս ունի, որ փոքրիկի լույս աշխարհ գալով այսուհետ հաջողության դռները կբացվեն իր ընտանիքի առաջ։
Նաև վստահ է՝ Կյանքը հաղթում է պատերազմին և շատ ու շատ նոր կյանքերով պիտի սփոփվենք և ուժ ստանանք։


Նմանատիպ հոդվածներ
Նախագահ Արմեն Սարգսյանի մոտ կորոնավիրուսային հիվանդությունը բարդ ընթացք ունի
Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցների հարցումների՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նոր տիպի կո...
Ռուսաստանցի բժիշկներն այցելել են Նիկոլ Փաշինյանին. Կրեմլը հաստատում է
Մինչ Մոսկվա մեկնելն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանն ու Իլ...
«Պերմյակովը մենակ չի գործել». սպանությունից 6 տարի անց Ավետիսյան քույրերի պահանջը նույնն է
Գյումրեցի Ավետիսյանների սպանությունից 6 տարի է անցել. 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում ռուսական բազայի զինծառայող...
Չե՞նք ուզում երեխա ունենալ և ապրել հայրենիքում-այլազգիները դա կանեն. Զարեհ Սինանյան
Կործանման որոգայթը հստակորեն արտահայտված է վերջին 30 տարվա ժողովրդագրական վիճակագրությամբ։ Չե՞նք ուզում երեխա ունենալ և...