ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նալբանդյան գյուղում հայր ու որդու են դանակահարել
Հունվարի 3-ին, ժամը 16-ի սահմաններում, բժշկական կենտրոնից ոստիկանության Արմավիրի բաժին հաղորդում էր ստացվել, որ մարմնի տարբեր հատվածներում կտրված-ծակած վերքերով երկու տղամարդ են տեղափոխվել հիվանդանոց։
Հիվանդանոց մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ տուժողները Նալբանդյան գյուղի բնակիչներ են՝ հայր և որդի։ Իսկ թե ինչ հանգամանքներում և ով էր նրանց վնասվածքներ պատճառել՝ պարզվեց հաղորդումից ժամեր անց։
Քրեական հետախույզների արագ և օպերատիվ աշխատանքի շնորհիվ տեղեկություններ ստացվեցին, որ ֆինանսական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ տուժողներին դանակահարել էր համագյուղացին՝ Նալբանդյան գյուղի 61-ամյա մի բնակիչ։
Նույն օրը կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Արմավիրի բաժին։
Նա խոստովանել է կատարածը։
Դանակը հայտնաբերվել է։
Նշանակվել են փորձաքննություններ։
Բերման ենթարկված տղամարդը կալանավորված է։
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գիշերը Շուշիից կրկին կրակոցներ են լսվել
Շուշիից կրկին կրակոցներ: Իսկ մարդամեկը ասել է, թե հայտարարությունը, որ այսօր ստորագրվել է, կարող է փոխել մեր տարածաշրջան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանի՝ Մոնղոլիայի հետ սահմանին տեղի է ունեցել 6.7 բալ ուժգնությամբ երկրաշարժ
Իրկուտսկի շրջանի Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ Ռուսաստանի և Մոնղոլիայի սահմանին տեղի է ունեցել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 23 և 27 տարեկան երկու տղամարդ փորձել են պատշգամբով անցնել հարևանի բնակարան
Դեկտեմբերի 29-ին, կեսգիշերն անց, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ Գյումրիի Կազաչի պոստ թաղամասի իրենց շեն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. 59-ամյա տղամարդուն ծեծելով սպանել, ապա դին արկղով տեղափոխել էին. ոստիկանության բացահայտումը
Հունվարի 8-ին Վեդի քաղաքից Քաղցրաշեն գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհով անցնող մի տղամարդ արկղր էր տեսել, մեջը՝ տղամարդո...