Հորդորում ենք պատասխանատվությամբ մոտենալ աշխատանքին. «Մեդիա պաշտպանը»՝ Մանե Գևորգյանին
Օրեր առաջ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվա այցի վերաբերյալ գրառում էր կատարել։ Գրառման նախնական տարբերակում նշված էր, որ Մոսկվայում քննարկվելու են Հայաստանի կենտրոնական հատվածներից Սյունիքի մարզ բեռնափոխադրումներ իրականացնելու հարցերը։
Համացանցում բազմաթիվ մտահոգություններ բարձրացվեցին գրառման առնչությամբ, ինչից հետո Մանե Գևորգյանը վերաձևակերպեց միտքը, ավելացնելով, որ Հայաստանի կենտրոնական հատվածներիից Սյունիք բեռնափոխադրումներ իրականացնելու հարցը քննարկվելու է Նախիջևանի երկաթուղու համատեքստում։
«Մեդիա պաշտպան նախաձեռնությունը համարում է, որ նման անփույթ գործելաոճը թյուրիմացության մեջ է գցում լրատվամիջոցներին։ Վերջիններս, փաստորեն, յուրաքանչյուր գրառումից հետո պետք է հետևեն ֆեյսբուքյան գրառման փոփոխությունների պատմությանը։
Հորդորում ենք պատասխանատվությամբ մոտենալ աշխատանքին, գրելուց առաջ մտածել, կողմնորոշվել և թյուրիմացության մեջ չգցել հասարակությանն ու լրատվականներին։
«Մեդիա պաշտպան»
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ...
Եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն. ՀՀ վարչապետի խոսնակ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խ...
ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները քննարկել են գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող...