Արտակարգ դեպք՝ Նուբարաշենի բանտում. կարանտինային խցում 28-ամյա ուկրաինացու դին են գտել
Հունվարի 11-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել ՀՀ Արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, ժողովրդին հայտնի՝ «Սովետաշենի բանտում», այդ մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ըստ աղբյուրի՝ ժամը 09։30-ի սահմաններում բանտի հերթապահ աշխատակիցները նկատել են, որ բանտի կարանտինային թիվ 10 խցում սավանով ճաղավանդակից կախված տղամարդ կա։ Դեպքի մասին քրեակատարողական հիմնարկից տեղեկությունը փոխանցել են Ոստիկանության Էրեբունու բաժին և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ քննչական խումբը։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ կախվածը Ուկրաինայի Հանրապետության քաղաքացի 28-ամյա Վալերի Կոմենդանտն է։
Աղբյուրը նաև հայտնում է, որ նա 2020 թվականի օգոստոսի 20-ից գտնվում է քրեակատարողական հիմնարկում, որպես կասկածյալ ՀՀ քր. օր. 38-267 պրիմ 1 հոդ. 3-րդ մասի 1-ին կետի և ՀՀ քր. օր. 34-266 հոդ. 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։
Դեպքի փաստով Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի ավագ քննիչ Հովհաննիսյանի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դատաբժշկական։
Նմանատիպ հոդվածներ
Վեդի քաղաքից դեպի Գոմեր տանող ճանապարհին արկղի մեջ հայտնաբերվել է բռնության հետքերով տղամարդու դի
Այսօր, հունվարի 8-ին, դաժան ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության...
Լուսանկարներ. Խոշոր ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են «Opel»-ն ու մարդատար «Գազել»-ը
Այսօր, հունվարի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի...
Երկրաշարժ է գրանցվել Թուրքիայի հարավ-արևմուտքում
Հունվարի 12-ին Թուրքիայի հարավ-արևմտյան Դենիզլի նահանգի Փամուքքալե շրջանում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվե...
Թունավորման դեպք Կոտայքի մարզում. ընտանիքի 6 անդամներ՝ այդ թվում երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց
Հունվարի 12-ին, հերթական թունավորման դեպքն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։Shamshyan.com-ը հայտնում է, որ Ժամը 00։40-ի սա...