Արման Բաբաջանյանն առաջարկում է բարձրաստիճան պատվիրակությունների պետական այցի ծրագրում ներառել Եռաբլուր այցելությունը
ՀՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն առաջարկում է բարձրաստիճան պատվիրակությունների ՀՀ պետական եւ պաշտոնական այցի ծրագրում ներառել նաեւ Եռաբլուր պանթեոն այցելությունը։
Համապատասսխան նախագիծն արդեն շրջանառության է դրվել։ Պատգամավորն առաջարկում է «Պետական արարողակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարել։ Մասնավորապես օրենքի այն հոդվածով, որով սահմանվում է, որ բարձրաստիճան պատվիրակությունների՝ Հայաստանի Հանրապետություն պետական եւ պաշտոնական այցի ծրագրում, որպես կանոն, ներառվում է Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունը, պատգամավորն առաջարկում է ավելացնել նաեւ Եռաբլուր պանթեոն այցելությունը։
Որպես հիմնավորում՝ Բաբաջանյանը նշել է, որ մեր հազարավոր եղբայրներն ու քույրերը գիտակցաբար իրենց կյանքն են զոհել, ուստի Հայաստան այցելող օտարերկրյա պաշտոնյաների Եռաբլուր այցելությամբ մենք հարգանքի տուրք կմատուցենք Հայաստանի պետականության համար իրենց կյանքը չխնայած նահատակ հայորդիների հիշատակին՝ պետական մակարդակով ընգծելով մեր վերաբերմունքը Արցախյան երկու ազատամարտերին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են...
Եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն. ՀՀ վարչապետի խոսնակ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խ...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ...
ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները քննարկել են գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող...