Սոֆյա Հովսեփյանը պահանջո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը. Նա Փաշինյանի հետ չի քննարկել խմբակցությունից դուրս գալու հարցը
Սոֆյա Հովսեփյանը Նիկոլ Փաշինյանի հետ չի քննարկել խմբակցությունից դուրս գալու որոշումը. «Ցավոք չեմ հասցրել որևէ մեկի հետ քննարկել այդ հարցը: Ցանկություն էի հայտնել հարցը քննարկել խմբակցության ղեկավարի հետ, սակայն նա այդ պահին նպատակահարմար չգտավ, իսկ երբ ինքը ցանկություն հայտնեց, ես այլևս նպատակահարմար չգտա»,-ասել է նա լրագրողներին:
Հարցին՝ պահանջում է արդյո՞ք ինքը Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Հովսեփյանը նշել է, որ այս փուլում պետք էր ժամանակավոր կառավարում կազմակերպել. «Եթե մենք գնում ենք խորհրդարանական ընտրությունների, եթե ուզում ենք հասնել արդար ընտրությունների, պետք է լիներ այդ որոշումը: Եթե ժողովուրդը որոշեր, որ Նիկոլ Փաշինյանն է իր թեկնածուն, ապա դա կորոշեր»:
Այսպիսով, Սոֆյա Հովսեփյանի կարծիքով, մինչ խորհրդարանական ընտրության գնալը, պետք է նեյտրալ կառավարում կազմակերպել, առանց Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ. «Բնականաբար ԱԺ-ն պետք է ընտրի այդ անձին»,-նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ...
Եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն. ՀՀ վարչապետի խոսնակ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խ...
ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները քննարկել են գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող...