Փելոսին Թրամփին անվանել է «Պուտինի սպասուհի»
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի «սպասուհի» (hand maiden) եւ ենթադրել, որ Ռուսաստանում Թրամփին արատավորող ինչ-որ նյութ կա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ես չգիտեմ, թե ռուսների մոտ ինչ կա նախագահ Թրամփի վերաբերյալ՝ անձնական, քաղաքական, ֆինանսական: Այլ բացատրություն չկա, թե ինչու է ԱՄՆ նախագահը դարձել Պուտինի մինչ այդ աստիճանի սպասուհին»,- ասել է Փելոսին CBS-ի հետ հարցազրույցում:
Նա նաեւ Թրամփին անվանել է «խանգարված» եւ կարծիք հայտնել, որ նրան անհրաժեշտ է քրեական պատասխանատվության ենթարկել:
«Ցավոք, մարդը, որը ղեկավարում է գործադիր իշխանությունը, ԱՄՆ խանգարված, անհավասարակշիռ, վտանգավոր նախագահն է: Կանցնեն եւս որոշակի թվով օրեր, նախքան կկարողանանք նրանից պաշտպանվել: Բայց նա կատարել է ինչ-որ այնքան լուրջ բան, որ նրա դեմ քրեական հետապնդում կպահանջվի»,- հավելել է Փելոսին:
Երկար ժամանակ դեմոկրատները Թրամփին մեղադրում էին Ռուսաստանի հետ «դավադրության» մեջ: Սպիտակ տունն ու Կրեմլը դա հերքում էին: Հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը, որի երկամյա հետաքննությունը ԱՄՆ արդարադատության նախարարությունում ավարտվել էր 2019 թվականին, նույնպես «դավադրության» վկայություններ չէր գտել:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ...
Եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն. ՀՀ վարչապետի խոսնակ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խ...
ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները քննարկել են գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող...