ԼՂ հարցով եռակողմ աշխատանքային խումբն իր առաջին նիստը կանցկացնի մինչև հունվարի 30-ը
Լեռնային Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խումբն իր առաջին նիստը կանցկացնի մինչև հունվարի 30-ը: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի համատեղ հայտարարությանը:
«Աշխատանքային խումբը մարտի 1-ին երեք երկրների ղեկավարներին կներկայացնի տարածաշրջանում տրանսպորտի զարգացմանն ուղղված միջոցառումների իրականացման գրաֆիկը»,- ասվում է հայտարարության մեջ:
ՌԴ նախագահն, իր հերթին, վստահություն է հայտնել, որ ԼՂ հարցով համաձայնագրերի իրականացումը օգտակար կլինի Երևանի և Բաքվի համար:
«Վստահ եմ, որ այս համաձայնագրերի իրագործումն օգտակար կլինի ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանցի ժողովրդի համար, անկասկած օգտակար կլինի տարածաշրջանի համար, ընդհանուր առմամբ, ինչը նշանակում է օգտակար կլինի նաև ՌԴ շահերին»,- ասել է Պուտինը:
Հիշեցնենք, որ այսօր Մոսկվայում բանակցություններ են տեղի ունեցել Վլադիմիր Պուտինի Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի միջև, որոնք տևել են մոտ 4 ժամ: Բանակցությունների ընթացքում քննարկվել են ռազմագերիների փոխանակմանը, տնտեսական ենթակառուցվածքներին, խաղաղապահ առաքելության գործողություններին և հումանիտար խնդիրներիկարգավորմանն առնչվող հարցերը:
Հանդիպման ավարտին Փաշինյանը հայտնել է, որ հնարավոր չի եղել այսօր լուծել ռազմագերիների հարցը, սակայն կողմերը պայմանավորվել են շարունակել ռազմագերիների փոխանակման ուղղությամբ տարվող աշխատանքները: Վերջինս նշել է նաև, որ Լեռնային Ղարաբաղի ստատուս-քվոյի հարցը նույնպես դեռ չի կարգավորվել:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են...
Եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն. ՀՀ վարչապետի խոսնակ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խ...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ...
ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները քննարկել են գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող...