Թուրքիայի նկատմամբ երկակի ստանդարտների քաղաքականությունը շարունակում է. Ռեջեփ Էրդողան
Եվրոպայում և Միացյալ Նահանգներում վերջերս տեղի ունեցած շատ իրադարձություններ վերահաստատել են Թուրքիայի նկատմամբ երկակի ստանդարտների առկայությունը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունվարի 9-ին Էլյազըգ և Դիարբեքիր նահանգները կապող կամրջի և տրանսպորտային փոխանակման կետի բացման արարողության մասնակիցներին ուղղված տեսաուղերձում, գրում է «Անադոլու» գործակալությունը:
Էրդողանի խոսքերով` նրանք, ովքեր Թուրքիային մեղադրում են ժողովրդավարության և մարդու իրավունքների ոլորտում առկա խնդիրների մեջ, իրենց դեպքում առաջին սպառնալիքի ժամանակ ընդունում են ամենախիստ սահմանափակումները:
«Արտերկրում գտնվող մի շարք շրջանակներ, որոնք միայն խոսքերով են արտահայտվում ահաբեկչական դրսևորումների դեմ, երկար տարիներ խոչընդոտում են Թուրքիայի կողմից հանցավորության դեմ պայքարին»,- ասել է թուրք առաջնորդը:
Երկրի ղեկավարը նշել է, որ Ֆրանսիայում վերջին ամիսների իրադարձությունները և օրերս ԱՄՆ-ում տեղի ունեցածը հաստատում են գործընթացների նկատմամբ արևմտյան երկրների մոտեցումների կողմնակալությունը:
«Ժամանակն է որ Արևմուտքը վերանայի իր դիրքորոշումը ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտների վերաբերյալ: Առանց ինքնաքննադատության և երկակի ստանդարտների մերժման, ինչպես նաև աշխարհում իրողությունների ճանաչման, նոր ճգնաժամ կառաջանա»,-նշել է Էրդողանը:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ...
ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները քննարկել են գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող...
Եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն. ՀՀ վարչապետի խոսնակ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խ...
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են...