Սյունիքում Երևան զանգելուց հետո կարգադրություն են ստանում վարվել այնպես, ինչպես ասում են ադրբեջանցիները. Հ․Բագրատյան
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Օրն անցկացրեցինք Սյունիքում։ Հանդիպումներ ունեցանք քաղաքացիների, զինվորականների, հայմայնքապետերի հետ։ Համար 1 հարցը ՀՀ և ԱդրՀ սահմանների խնդիրն էր։ Տեղում ստուգեցինք՝ ինչպես են դրանք որոշվում։ Պարզվեց գործում է հետևյալ հասարակ սխեման. տվյալ սահմանային զորակետ է գալիս Ադր-նի բարձրաստիճան սպան, գրպանից հանում է Samsung հեռախոսը, միացնում է Google-ի GPS-ին և ասում. սա է սահմանային գիծը։ Երբ մերոնք իրենց հերթին I-phon-ի վրա ցույց են տալիս, որ այդպես չէ, ադրբեջանցիք հորդորում են. զանգեք Փաշաևին (Փաշինյանին)։ Երևան զանգելուց հետո մերոնք կարգադրություն են ստանում վարվել այնպես, ինչպես ասում են ադր-ցի զինվորականները։ Սահմանամերձ բնակավայրերից մեկում, ի դեպ, երեխաներն ուզում են տեսնել Արմեն Սարգսյանին։ Ասում են, լավ Ձմեռ պապի կլինի՝ հարուստ նվերներով։ Ասեցի Երևանում տեսնեմ՝ կասեմ։ Այս պահին, դժբախտաբար, փախուստի մեջ է։
p.s. Մեր այցելության նպատակներից՚ մեկն էլ Ազատություն կուսակցության գրասենյակի բացումն էր։ Շուտով դրանք կբացվեն ինչպես Գորիսում, այնպես էլ Կապանում»։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ...
ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները քննարկել են գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող...
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են...
Եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն. ՀՀ վարչապետի խոսնակ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խ...