Կրեմլը ներկայացնում է եռակողմ հանդիպման ժամանակ նախատեսվող քննարկումներից մանրամասներ
Հունվարի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Մոսկվայում եռակողմ բանակցություններ տեղի կունենան Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, հանդիպման ժամանակ նախատեսվում է ուսումնասիրել երկրների ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի համատեղ հայտարարության իրագործման ընթացքը և քննարկել տարածաշրջանում առկա խնդիրների լուծմանն ուղղված հետագա քայլերը:
«Հատուկ ուշադրություն կդարձվի ռազմական գործողությունների հետևանքով տուժած շրջանների բնակիչներին օգնություն տրամադրելուն, ինչպես նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանն ու զարգացմանն առնչվող հարցերին»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Բացի այդ, նախատսվում է, որ Վլադիմիր Պուտինն առանձին զրույցներ կունենա Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի հետ:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն ավելի վաղ, անդրադառնալով Փաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցին, հայտնել էր, որ այցի օրակարգը տնտեսական բնույթ ունի, որը վերաբերվում է տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ...
Եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն. ՀՀ վարչապետի խոսնակ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խ...
ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները քննարկել են գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող...