Իրանը մոտ ապագայում զորավարժություններ կանցկացնի երկրի հարավային հատվածներում
Իրանը մոտ ապագայում զորավարժություններ կանցկացնի երկրի հարավային հատվածներում: Այս մասին հայտարարել է Իրանի բանակի ցամաքային զորքերի հրամանատար, բրիգադային գեներալ Կուիմարս Հեյդարին, հաղորդում է Mehr-ը:
Նրա խոսքով՝ այդ զորավարժությունները պետք է անցկացվեն այլ իրանական ուժերի աջակցությամբ: Նա պարզաբանել է, որ զորավարժություններն անցկացվում են մարտական պատրաստվածության եւ իրանական ուժերի պաշտպանունակության բարձրացման նպատակով երկրի հարավարեւելյան շրջաններում եւ Իրանի սահմանների տարբեր հատվածներում:
Հղում անելով իրանական բանակի վերջին լայնամասշտաբ զորավարժություններին, որի ժամանակ, անօդաչու թռչող սարքեր են կիրառվել, իրանցի հրամանտարն ասել է. «Այդ զորավարժություններին ներկայացվել են օդային մարտի ոլորտում Զինված ուժերի վերջին հաջողությունները: Այդպիսով մենք ցուցադրել ենք վերջին 4 տասնամյակում պատժամիջոցների պայմաններում մեր երկրի հնարավորությունները»:
Նա հավելել է, որ նշված զորավարժությունների ժամանակ տարբեր ԱԹՍ-ների կիրառումն այսօր թնաշմու սպառնալիքների դեմ Իրանի ամենաուժեղ կողմերից է:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ...
ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները քննարկել են գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող...
Եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն. ՀՀ վարչապետի խոսնակ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խ...