Էրդողանը Թուրքիայի ապագան Եվրոպայում է տեսնում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը բանակցություններ է վարել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենի հետ:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով թուրք նախագահի գրասենյակին, բանակցությունների ընթացքում քննարկվել են Թուրքիայի և ԵՄ-ի միջև հարաբերությունների երկկողմ զարգացման հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային իրադարձությունները: «Նախագահ Էրդողանը բանակցությունների ժամանակ հայտարարել է, որ ԵՄ-ն առաջնահերթ տեղ է գրավում Թուրքիայի օրակարգում:
Նա նաև հայտնել է, որ Թուրքիայի ապագան տեսնում է Եվրոպայում»,- ասվում է Էրդողանի գրասենյակի հաղորդագրության մեջ:
Էրդողանը մատնանշել է Մաքսային միությունը վերանայելու, Թուրքիայի քաղաքացիների համար ազատ վիզային ռեժիմ ապահովելու և ԵՄ-ում Թուրքիայի անդամակցության մասին բանակցություններում քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Նրա խոսքով՝ «անհրաժեշտ է վերականգնել փոխադարձ վստահությունը, վերականգնել խորհրդակցությունների մեխանիզմը և վերջ դնել խտրական գործողություններին, ինչպես նաև Թուրքիայի հասցեին հնչող հռետորաբանությանը»:
Թուրքիան 1964 թվականից ի վեր Եվրամիության ասոցացված անդամ է, անդամակցության հայտ է ներկայացրել 1987 թվականին:
2017 թվականին Եվրախորհրդանը բանաձև է ընդունել՝ կոչ անելով Եվրամիության երկրներին և Եվրահանձնաժողովին դադարեցնել բանակցությունները Թուրքիայի անդամակցության շուրջ, քանի դեռ երկրի իշխանությունները սահմանադրական փոփոխություններ չեն արել:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ...
ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները քննարկել են գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող...
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են...
Եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն. ՀՀ վարչապետի խոսնակ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խ...