Վարչապետի ներկայացուցիչները բանակցություն են վարում սահմանները բացելու համար. Միքայել Մինասյան
Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Telegram-ալիքում գրել է.
«Իմ տեղեկություններով՝ Նիկոլի ներկայացուցիչները բանակցություններ են վարում փաստաթղթերի փաթեթի շուրջ, որը Հայաստանը պետք է ստորագրի՝ Թուրքիայի հետ սահմանները բացելու եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու դիմաց:
Փաթեթը ներառում է հակաթուրքական արտաքին քաղաքականություն չիրականացնելու Հայաստանի պարտավորությունը, այդ թվում՝ հրաժարվել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը առաջ մղելուց, ամբողջովին հեռու մնալ Ցեղասպանության ճանաչմանն ուղղված սփյուռքի գործողություններից, ստորագրել փաստաթղթեր տարածքային պահանջների բացակայության մասին, ինչպես նաեւ հրաժարվել ֆինանսական փոխհատուցումից: Նաեւ զիջումների փաթեթը ներառում է «հայկական հարցը» ուսումնասիրելու համար պատմաբանների հանձնաժողովի ստեղծում (սա բառացի արտահայտություն է բանակցողների աշխատանքային փաստաթղթից, որտեղ Ցեղասպանությունն ամոթխած անվանում են «հայկական հարց»):
Կարևոր է չմոռանալ, որ վերոնշյալ գործընթացը տեղի է ունենում տնտեսապես նշանակալի սահմանային տարածքներ ադրբեջանական կողմին փոխանցելու եւ Մեղրիով պանթուրքիստական միջանցքի օգտագործման մասին բանավոր համաձայնությունների ամրապնդմանը զուգահեռ»,- նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները քննարկել են գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող...
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ...
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են...
Եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն. ՀՀ վարչապետի խոսնակ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խ...