Ցանկացած երկրում պարտություն կրելուց հետո իշխանությունը փոխվում է. Մարտին Վարդազարյան
Երբ Գերմանիայում հանդիպում պիտի ունենայինք պաշտոնատար անձանց հետ իննսունական թվականներին, դեսպանը մեզ ասաց՝ նրանց ոչինչ չասեք Ղարաբաղի մասին, իրենք ամեն ինչ գիտեն։ Երբ պաշտոնյաներից մեկը մոտեցավ, ես ասացի՝ ձեզ հետ չեմ խոսի Ղարաբաղի մասին, որովհետև դուք ամեն ինչ գիտեք, որ 1930-ական թվականների հանրագիտարանում գրված է, որ 96 % բնակչությունը հայեր էին։ Այս մասին մի խումբ մտավորականների հավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց կոմպոզիտոր, ջազմեն Մարտին Վարդազարյանը։
«Ես չեմ խոսի Ղարաբաղի մասին, որովհետև ինձ ասել են, որ դուք ամեն ինչ գիտեք, և ճանապարհները, որ կառուցվում են, կառուցվում են՝ միայն ադրբեջանական գյուղերն իրար միացնելով։ Հիմա նույն բանն է, ես չեմ ասի որևէ մի բան, որը դուք չգիտեք, դրա համար ես չեմ ասի, որ այստեղ անձի խնդիրն այնքան կարևոր չէ, որքան պետականության պահպանման խնդիրը, և դուք դա գիտեք։ Դուք գիտեք, որ ցանկացած երկրում պարտություն կրելուց հետո իշխանությունը փոխվում է, դրա համար այդ մասին էլ չեմ խոսի, ուրեմն հարկավոր է գործել»,- ասաց երաժիշտը։
Նրա խոսքով՝ հարկավոր է գործել բոլոր օրինական ճանապարհներով, և եթե բախման հետևանքով պիտի լինի իշխանափոխություն, ապա արդյունավետությունն ու միջազգային արձագանքն էլ դրական չի լինի, դրա համար օրինական ճանապարհով պիտի լինի ամեն ինչ։
«Նորից եմ ասում՝ խոսքն անձի մասին չէ, անձն արդեն պարտված է, այստեղ խոսքը պետականություն պահելու մասին է»,-ասաց Մարտին Վարդազարյանը։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ...
ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները քննարկել են գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող...
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են...
Եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն. ՀՀ վարչապետի խոսնակ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խ...