ԲԴԽ-ն կարձագանքի, եթե դատավորների նկատմամբ որևէ ճնշման փորձ գործադրվի. Գրիգոր Բեքմեզյան
Կարծում եմ վեթինգի շուրջ խոսակցությունները միշտ էլ լինելու են, դա մեզ համար, կարծում եմ, միշտ էլ արդիական թեմա է լինելու, չգիտեմ, որքան ժամանակ, դա կլինի, բայց դա մշտապես լինելու է։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանն՝ անդրադառնալով Հանրային խորհրդի անդամ Ստեփան Սաֆարյանի դատաիրավական համակարգի վեթինգի նախագծի մշակման նախաձեռնությանը։
Նա ընդգծեց, որ հանրային քաղաքական գործիչների որևէ գործողություն չի մեկնաբանում ու չի քննարկում։ «Երբ իրավական որևէ փաստաթուղթ կլինի՝ այն ժամանակ էլ կարծիք կհայտնենք։ Ամեն դեպքում՝ նախագծի մշակմանը ԲԴԽ-ն ներգրաված չէ, ես առաջին անգամ եմ դրա մասին լսում։ Միաժամանակ, ԲԴԽ-ն կարձագանքի, եթե որևէ ճնշման փորձ գործադրվի դատավորների նկատմամբ, որը կխախտի նրանց անկախությունը»։
Բեքմեզյանը հիշեցրեց նաև, որ օրենքում հստակ գրված է, որ ցանկացած նախաձեռնություն, որ վերաբերում է դատական իշխանությանը՝ պետք է ԲԴԽ-ի կարծիքը ունենա։ «Այսինքն, ինչ էլ անեն, ինչ նախագիծ էլ մշակեն՝ այդ նախագծի վերաբերյալ մենք մեր կարծիքը պետք է տանք։ Ես միշտ էլ ասել եմ, որ արդյունավետության համար ցանկալի է, որ նախագծի մշակման փուլում մենք ներգրավվենք, ինչը անցած տարի եղավ, երբ նախաձեռնվեց դատավորների ավելացման նախագիծը։ Այս մեկը հասարակական նախաձեռնություն է, ես դրա մասին ոչինչ չեմ կարող ասել, քանի որ որևէ առարկայական բան չեմ տեսել։ Միաժամանակ, նման հասարակական նախաձեռնությունները շատ են ու բոլորի հետ համագործակցելը, բոլորի հետ խոսելը՝ անձամբ դեմ չեմ, սակայն որքա՞ն է դա նպատակահարմար ու որքանո՞վ մեզ չի շեղի մեր բուն աշխատանքից՝ չեմ կարող ասել։ Այնպես որ քանի դեռ առարկայական բան չկա՝ նախագծի մասին ոչինչ չեմ կարող ասել։ Ամեն դեպքում՝ այն դատավորը, որ արդար է, օբյեկտիվ՝ վախենալու ոչինչ չպետք է ունենա»։
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ. նախատեսված է հանդիպում Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի հետ
Հունվարի 11-ին տեղի կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ...
ՀՀ և Ադրբեջանի ԱԱԾ տնօրենները քննարկել են գերիներին և անհետ կորածներին վերաբերող հարցեր
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքին հարող...
ՀՐԱՏԱՊ. Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան, Պուտինի, Ալիեւի եռակողմ հանդիպումը: Վերջին անգամ Փաշինյանն ու Ալիեւը հանդիպել են...
Եռակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ կլինի պաշտոնական հաղորդագրություն. ՀՀ վարչապետի խոսնակ
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով ժամանեց Մոսկվա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանի մամուլի խ...