Պատահարներ
Mercedes Benz S 550-ը և Nissan-ը. ավտոմեքենաները տապալել են մի քանի էլեկտրասյուներ
WRed
Դեկտեմբերի 30-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 15 կմ հատվածում, Զվարթնոց թաղամասի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, բախվել են Արմավիրի մարզի Պտղունք գյուղի բնակիչ 33-ամյա Հակոբ Կարապետյանի վարած Mercedes Benz S 550 մակնիշի CC 001 OO և Վաղարշապատ քաղաքի բնակիչ Ստեփան Ղազարյանի վարած NIssan մակնիշի M 568 OE 178 RUS համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Բախման հետևանքով էլ ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և տապալել ճանապարհին տեղադրված լուսավորման համար նախատեսված 3 էլեկտրասյուներ։
Նմանատիպ հոդվածներ
Ազերիները եկել ու 1 ժամ են տվել տարածքն ազատելու համար. Որոտանի համայնքապետը մանրամասնում է
WRed
Վեդի քաղաքից դեպի Գոմեր տանող ճանապարհին արկղի մեջ հայտնաբերվել է բռնության հետքերով տղամարդու դի
WRed
Սյունիքի մարզում Mitsubishi-ն մոտ 400 մետ գահավիժել է անդունդը. մահացածները ՀՀ ՊՆ ծառայողներ են
WRed
Հակառակորդը հրապարակել է Արցախի Մարտունու շրջանում 6 հայ զինվորականների սպանության դաժան տեսանյութեր
WRed