Խորվաթիայում շարունակվում են ցնցումները, սերբական գյուղ Է ավերվել
Այսօր Խորվաթիայի տարածքում գրանցվել են նոր սեյսմիկ ցնցումներ՝ 4,6 և 4,1 բալ ուժգնությամբ: Էպիկենտրոնները կրկին գտնվել են Սիսակ քաղաքից ոչ հեռու։
EMSC-ի (Եվրո-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի) տվյալներով՝ վերջին 56 ժամվա ընթացքում Խորվաթիայում 58 երկրաշարժ է տեղի ունեցել: Վերջինը գրանցվել է Զագրեբից 29 կմ հեռավորության վրա։
Թարմացվել են մահացածների տվյալները՝ 7 մարդ։ Սերբական Մայսկե Պոլյանա գյուղում 2 աղջիկ և 5 տղամարդ է զոհվել։
Ամենամեծ ավերածությունները երկրաշարժը հասցրել է Պետրինյա, Սիսակ քաղաքներին և շրջակա գյուղերին: Շատ է տուժել սերբական Մայսկե Պոլյանա գյուղը, որը Պետրինյայից քիչ հեռու է գտնվում։ Չկա տուն, որը չի ավերվել կամ վնասվել։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը խնդրել է իր կառավարությանը 1 միլիոն եվրո հատկացնել Խորվաթիայի իշխանություններին՝ որպես երկրում տեղի ունեցած մի շարք երկրաշարժերի համար օգնություն։
Նմանատիպ հոդվածներ
Ազերիները եկել ու 1 ժամ են տվել տարածքն ազատելու համար. Որոտանի համայնքապետը մանրամասնում է
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը 1 ժամ ժամանակ է տվել Որոտանի` իրենց տիրապետությանը հանձնված նոր...
Վեդի քաղաքից դեպի Գոմեր տանող ճանապարհին արկղի մեջ հայտնաբերվել է բռնության հետքերով տղամարդու դի
Այսօր, հունվարի 8-ին, դաժան ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության...
Սյունիքի մարզում Mitsubishi-ն մոտ 400 մետ գահավիժել է անդունդը. մահացածները ՀՀ ՊՆ ծառայողներ են
Երեկ, դեկտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում Mitsubishi Monter...
Հակառակորդը հրապարակել է Արցախի Մարտունու շրջանում 6 հայ զինվորականների սպանության դաժան տեսանյութեր
Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Արցախի Մարտունու շրջանում 6 հայ զինվորականների սպանության դաժան տեսանյութեր:&...