Դանակահարություն Իջևանում. տուժածը փաստաբան է. կասկածյալին տեղափոխել են հոգեբուժարան
Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում դեկտեմբերի 28-ին Իջևաում տեղի ունեցած վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարության փաստով, հայտնում է SHAMSHYAN.com- ը: Ժամը 11։45-ի սահմաններում Ոստիկանության Տավուշի մարզային վարչության հերթապահ մաս ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի Անկախության փողոցում դանակահարութուն է եղել։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը, ժամը 11։30-ի սահմաններում վիճաբանություն է տեղի ունեցել Իջևան քաղաքի Անկախության փողոցի բնակիչներ՝ 32-ամյա Արման Մանուկյանի և 53-ամյա Կարեն Ղալումյանի միջև։ Եվ բակում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության ընթացքում, ըստ նախնական տեղեկությունների, Կ․ Ղալումյանը քարով հարվածել է Ա․ Մանուկյանի գլխին, որից հետո վերջինս հետապնդել է Կ․ Ղալումյանին ու Ա․ Մելիքբեկյան և Անկախության փողոցների խաչմերուկում փայտով հարվածել է Կ․ Ղալումյանին, ով կորցնելով հավասարակշռությունը վայր է ընկել, որից հետո Ա․ Մանուկյանը դանակով հարվածել է Կ․ Ղալումյանի ձախ ձեռքին՝ պատճառելով վնասվածքներ։ Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք դանակը և փայտը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Կ․ Ղալումյանը Փաստաբանների պալատի փաստաբան է, իսկ ոստիկանների կողմից բռնված և քննչական վարչություն ներկայացված Ա․ Մանուկյանին տեղափոխել են հոգեբուժարան։
Նմանատիպ հոդվածներ
Ազերիները եկել ու 1 ժամ են տվել տարածքն ազատելու համար. Որոտանի համայնքապետը մանրամասնում է
Քիչ առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ Ադրբեջանը 1 ժամ ժամանակ է տվել Որոտանի` իրենց տիրապետությանը հանձնված նոր...
Վեդի քաղաքից դեպի Գոմեր տանող ճանապարհին արկղի մեջ հայտնաբերվել է բռնության հետքերով տղամարդու դի
Այսօր, հունվարի 8-ին, դաժան ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Ոստիկանության...
Սյունիքի մարզում Mitsubishi-ն մոտ 400 մետ գահավիժել է անդունդը. մահացածները ՀՀ ՊՆ ծառայողներ են
Երեկ, դեկտեմբերի 28-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։45-ի սահմաններում Mitsubishi Monter...
Հակառակորդը հրապարակել է Արցախի Մարտունու շրջանում 6 հայ զինվորականների սպանության դաժան տեսանյութեր
Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Արցախի Մարտունու շրջանում 6 հայ զինվորականների սպանության դաժան տեսանյութեր:&...