ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու գործում. Պեսկով
Ռուսաստանն առանցքային դեր է խաղացել Լեռնային Ղարաբաղում արյունահեղությունը դադարեցնելու գործում: Այս մասին Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Ընդհանուր առմամբ, 2020 թվականին տեղի ունեցած ակտիվ ռազմական գործողությունները Եվրոպայում, ինչպես նաև հենց մեր սահմանների մոտ, դա այն է, ինչ միջազգային հանրությունը չպետք է թույլ տար: Տվյալ դեպքում Պուտինի պատասխանատու դիրքորոշումը, այդ ամենը կանգնեցնելուն ուղղված նրա ջանքերը, դրանք իհարկե թանկ արժեն, և դժվար է թերագնահատել դրանք»,- ասել է Պեսկովը:
Հարցին՝ ինչպես է Պուտինին հաջողվել դա անել, Պեսկովը նշել է, որ դա տեղի է ունեցել և՛ Բաքվի, և՛ Երևանի հետ բարի և կառուցողական հարաբերությունների պահպանման շնորհիվ, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի վրա, ինչն էլ թույլ է տվել Պուտինին միջնորդ հանդիսանալ կարգավորման գործում:
Պեսկովը հավելել է, որ չի պատկերացնում, թե ինչ կարող էր Պուտինն ասել Ադրբեջանի նախագահ Ալիևին՝ կանգնեցնելու համար ռազմական գործողությունները: «Պուտինն անձամբ է զբաղվել այդ հարցով: Նա երկար օրեր է անցկացրել հեռախոսի խոսափողը ձեռքում»,- հավելել է նախագահի խոսնակը:
Մանրամասները՝ տեսանյութում