Հասարակություն Կարևոր

ՏԵՍԱՆՅՈՒԹ. 61 օր անհայտության մեջ գտնվող ևս 2 քաղաքացի է հայտնաբերվել. ԱԻՊԾ

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված 2 քաղաքացի՝ հայր և որդի Միքայել և Գեղամ Պետրոսյանները, ռուս խաղաղապահների և կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ քիչ առաջ տեղափոխվել…

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված 2 քաղաքացի՝ հայր և որդի Միքայել և Գեղամ Պետրոսյանները, ռուս խաղաղապահների և կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ քիչ առաջ տեղափոխվել են Ստեփանակերտ, հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից:

ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը և ՊԲ գեներալ-մայոր Աշոտ Բալասանյանը նրանց դիմավորել և ուղեկցել են հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ Պետրոսյանները համապատասխան բուժօգնություն կստանան:

Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմին՝ հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի գլխավորությամբ, ՊԲ գեներալ-մայոր Աշոտ Բալասանյանին և որոնողական աշխատանքներ իրականացնող խմբի ուղեկցողներին:

Որոնողական աշխատանքները կրում են ամենօրյա բնույթ և գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերն ու լծակները՝ անհետ կորած զինծառայողներին և քաղաքացիներին հայտնաբերելու համար:

Նմանատիպ հոդվածներ

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի ևս մեկ տեսանյութ. տղայի ինքնությունը հայտնի չէ. օգնեք նրա մասին տեղեկատվության հարցում. Hay_Mna թելեգրամ ալիք

Այսօր սոցցանցում է հայտնվել գերեվարված հայ զինվորի հետ ևս մեկ այլ տեսանյութ: Հայտնում է Hay_Mna թելեգրամ ալիքը: Մեր զինվ...

10 օր օգնություն է խնդրում Հայաստանից, բայց անօգուտ. համացանցում է հայտնվել Արայիկ Հարությունյանի հեռախոսազրուցը(18+ձայնագրություն)

Համացանցում է հայտնվել Արցախի հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի հեռախոսային խոսակցությունը՝ ն...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250